«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10609044
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 հունվարի 2009 թ. |
N 7-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 198-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի 2009 թվականի հունվարի 16-ի եզրակացությունը
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկի՝
1) «1. Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ)» բաժինը լրացնել
1.130 | Դամայթ | պիրիդաբեն |
1.131 | Դեցոն | դելտամետրին |
1.132 | Ագրոֆոս 5 Հ | քլորպիրիֆոս |
1.133 | Դալֆոս | մալատիոն |
1.134 | Արգիտ | պրոպարգիդ |
1.135 | Ֆլորամայտ | բիֆենազատ |
տողերով.
2) «6. Սնկասպան պատրաստուկներ (ֆունգիցիդներ)» բաժինը լրացնել
6.087 | Սկոֆեն | դիֆենոկանազոլ |
6.088 | Սուպեր ռիդոլ | մանկոցեբ+մեֆենօքսամ |
տողերով.
3) «Մոլախոտասպան պատրաստուկներ (հերբիցիդներ)» բաժինը լրացնել
8.066 | Ագրոսան | խիզալոֆոպ-Պ-էթիլ |
8.067 | Լեոն 36 ՋԼ | գլիֆոսատ |
8.068 | Ստոկս | պենդիմեթալին |
8.069 | Ագրոցիդ | 2.4 դիմեթիլամինային աղ |
8.070 | Պանտերա | կվիզալոֆոպ-Պ-տեֆուրիլ |
տողերով:
Նախարար |
Ա. Գրիգորյան |