ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 սեպտեմբերի 2008 թ. |
N 727-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Էդվարդ Ջիլավյան» վարժարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածով, հիմք ընդունելով «Էդվարդ Ջիլավյան» վարժարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ն. Ջիլավյանի 2008 թ. սեպտեմբերի 1-ի դիմումը և ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Էդվարդ Ջիլավյան» վարժարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության 2004 թ. հունվարի 22-ի N 249 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2009 թ. սեպտեմբերի 1-ը:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
Նախարար` |
Ս. Սեյրանյան |