«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 փետրվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11803058
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
17 դեկտեմբերի 2002 թ. |
N 856-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 30-րդ կետին համապատասխան`
Հրամայում եմ`
1. (կետն ուժը կորցրել է 29.04.03 N 395-Ն)
2. Սահմանել, որ.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում վարվող գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման նպատակով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներ են ներկայացվում ծախսերը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը.
ա) ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գծով վճարումներ իրականացնելիս` Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնավորող փաստաթղթերը,
բ) սույն հրամանի «ա)» ենթակետում չներառված ծախսատեսակների գծով վճարումներ իրականացնելիս` վճարման հանձնարարագրի (իսկ կանխիկ ձևով կատարվող ծախսերի դեպքում` կանխիկ գումարի ստացման հայտի) հետ մեկտեղ ներկայացվում է հավաստագիր պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին:
(2-րդ կետը խմբ. 29.04.03 N 395-Ն)
Նախարար՝ |
Վ. Խաչատրյան |
|
Հավելված N 1 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի N 856-Ն հրամանի |
(հավելվածն ուժը կորցրել է 29.04.03 N 395-Ն)
|
Հավելված N 2 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի N 856-Ն հրամանի |
(հավելվածն ուժը կորցրել է 29.04.03 N 395-Ն)
* - Ծանոթություն - |
համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թ. դեկտեմբերի 24-ի N 898-Ն հրամանի, սույն հրամանն ուժը կորցրած է ճանաչվում պետական հիմնարկների համար` 2008 թ. փետրվարի 11-ից, իսկ համայնքային հիմնարկների համար` 2009 թվականի հունվարի 1-ից: |