Գլխավոր տեղեկություն
Համար
N 1328-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.10.22/36(310) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.09.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 սեպտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 1328-Ա

                                                                                            

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱԼՎԱՐԴ ՄԱՐՏՈՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ, 22-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Ալվարդ Մարտոյանի 17.09.08 թ. N 5505-Մ դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2005 թվականի օգոստոսի 11-ին անհատ ձեռնարկատեր Ալվարդ Մարտոյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000267 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Ալվարդ Մարտոյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան