Գլխավոր տեղեկություն
Համար
N 128-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.04.15/9(157) Հոդ.22
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2008
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 դեկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11408400

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

23 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 128-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջները՝

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թվականի փետրվարի 13-ի «Պետական գույքի հանձնման-ընդունման և մասնավորեցման կամ օտարման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի նոյեմբերի 2-ի N 229-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 10 հրամանի 1-ին կետից հանել «Լ. Սամսոնյան ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների բաժնի պետ (Հանձնաժողովի անդամ),» բառերը:

 

Վարչության պետ`

Կ. Կիրակոսյան