Գլխավոր տեղեկություն
Համար
N 735-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.10.22/36(310) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.09.2008
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 սեպտեմբերի 2008 թ.
ք. Երևան

  N 735-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Գիտելիքի աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու ԵՎ ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարության 2002 թ. օգոստոսի 20-ի N 360-Մ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 1 մասի 1-ին կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով «Գիտելիքի աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ս. Արզումանյանի 2008 թ. սեպտեմբերի 1-ի դիմումը և ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Դադարեցնել «Գիտելիքի աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը, ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարության 2002 թ. օգոստոսի 20-ի N 360-Մ հրամանը և դրա հիմքով տրված թիվ 140 լիցենզիայի վկայականը:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը (պետ Մ. Մակիչյան):

 

Նախարար`

Ս. Սեյրանյան