ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 հունվարի 2009 թ. ք. Երևան |
N 60-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Համասփյուռ կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տարրական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ԿԳ նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Համասփյուռ կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ տարրական ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 40 տեղով կրթական գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը և կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:
Նախարար՝ |
Ս. Սեյրանյան |