ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 նոյեմբերի 2008 թ. ք. Երևան |
թիվ 1030-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ռուբենյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախադպրոցական ԵՎ միջնակարգ ընդհանուր կրթական ծրագրերով լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածով, հիմք ընդունելով «Ռուբենյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ռ. Գևորգյանի 2008 թ. սեպտեմբերի 12-ի դիմումը և ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. «Ռուբենյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախադպրոցական և միջնակարգ ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության 2000 թ. հոկտեմբերի 30-ի N 031 լիցենզիայի գործողութունը կասեցնել մինչև 2011 թ. սեպտեմբերի 1-ը:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
Նախարար՝ |
Ս. Սեյրանյան |