Գլխավոր տեղեկություն
Համար
N 144-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.04.16/11(251) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.03.2009
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

2 մարտի 2009 թ.
ք. Երևան

N 144-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«Լ. Օրբելու անվան համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34, 35 հոդվածներով, 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 36 հոդվածի 8-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը.

 

Հրամայում եմ` 

 

1. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ 070900-«Դիզայն (գեղար)» մասնագիտական առարկաների գծով 3 գիտական աստիճան և (կամ) կոչում ունեցող մասնագետների առկայության մասով պրոֆեuորադաuախոuական կազմի, 031300-«Օտար լեզու և գրականություն» մասով` ուսումնամեթոդական ապահովման լիցենզիայի պահանջները խախտված լինելու հիմքով 2009 թվականի մարտի 2-ից կասեցնել ՀՀ ԿԳ նախարարի 2001 թ. հուլիսի 10-ի N 278-Մ հրամանի հիմքով տրված «Լ. Օրբելու անվան համալսարան» ՍՊԸ-ի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու N 337 լիցենզիայի գործողությունը` 070900-«Դիզայն (գեղար)» և 031300-«Օտար լեզու և գրականություն» մասնագիտությունների մասով:

2. ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը, բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը «Լ. Օրբելու անվան համալսարան»-ի սովորողների շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով ս/թ մարտի 2-ից 30-ը ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ինստիտուտի 070900-«Դիզայն (գեղար)» և 031300-«Օտար լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողների հետագա ուսումնառությունը այլ ուսումնական հաստատություններում ապահովելու ուղղությամբ:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը, հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ինձ:

 

Նախարար`

Ս. Սեյրանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան