Basic information
Number
N 725-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.07.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.07.11/35(559) Հոդ.795
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.06.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.06.2007
Effective date
21.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2007 թվականի N 725-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48-Ն որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 72.1-ին կետով.

«72.1. Սույն կարգում նշված դրոշմակնքման, կնքման և ստորագրության ձևով հաստատվող փաստաթղթերը Էլեկտրոնային փաստաթղթի տարբերակով ներկայացվելու դեպքում հաստատվում են միայն Էլեկտրոնային թվային ստորագրությամբ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 28
Երևան