ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 սեպտեմբերի 2003 թ. N 918
Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՖարմԷքս» ՍՊԸ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 7-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Ֆարմէքս» ՍՊԸ-ին 2001 թվականի մարտի 30-ին տրված պատրաստի դեղերի մանրածախ առևտուր (դեղատնային կրպակ) թիվ Հ-XX -001595 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին`
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը և պահպանումը` համապատասխան գրանցամատյանում ներառելու նպատակով.
2.2. «Ֆարմէքս» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ` Հ. Դարբինյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|