«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11809053
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
30 հունվարի 2009 թ. |
N 71-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի օգոստոսի 20-ի ՆՀ-226-Ն հրամանագիրը`
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանի N 23 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման «Հայաստանի Հանրապետության գերատեսչություններ» ենթահատվածի «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե 1 05 011» տողը հանել, իսկ «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն 1 05 013» տողը շարադրել նոր խմբագրությամբ`
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե 1 05 013»։
Նախարար | Տ. Դավթյան |