Basic information
Number
ՆՀ-167-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (21.07.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.07.11/35(559) Հոդ.788
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
28.06.2007
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
28.06.2007
Effective date
21.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՆՀ-658 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն զինվորական պաշտոնների և դրանց համապատասխանող զինվորական կոչումների ցանկերը հաստատելու մասին» ՆՀ-658 հրամանագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.

«1.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալներից մեկի պաշտոնը չի համարվում զինվորական պաշտոն:»:

2. Գաղտնի:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունիսի 28
Երևան
ՆՀ-167-Ն