«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 նոյեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10208351
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 նոյեմբերի 2008 թ. |
N 164-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 85-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12.1 հոդվածի 12-րդ մասով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի մայիսի 19-ի «Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը և կազմը հաստատելու մասին» թիվ 85-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
- հրամանի երկրորդ կետով հաստատված թիվ 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Կ Ա Զ Մ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ՏԵՍՈՒՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հանձնաժողովի նախագահ |
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող |
Հանձնաժողովի անդամներ |
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի օրենսդրության կատարելագործման բաժնի պետ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի վերլուծական և կազմտեսչական բաժնի պետ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի կադրերի բաժնի պետ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի օգնական |
Հանձնաժողովի քարտուղար |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի կադրերի բաժնի առաջատար խորհրդատու։»։ |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:
Գ. Դանիելյան |