Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 13-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.09.16/30(304) Հոդ.278
Ընդունող մարմին
Ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
23.08.2008
Ստորագրող մարմին
Ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
23.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 սեպտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11208261

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

23 օգոստոսի 2008 թ.

ք. Երևան

թիվ 13-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՆԿԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎՈՐ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի թիվ 115-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգի 9-րդ կետի պահանջի.

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից օգտվելու համար գրավոր հարցումները ստորագրելու իրավունք տվող ոստիկանության պաշտոնների ցանկը` համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

Ոստիկանության

գեներալ-մայոր

Ա. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ոստիկանության պետի

2008 թ. օգոստոսի 23-ի

թիվ 13-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՆԿԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎՈՐ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր վարչությունների պետեր.

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր վարչությունների պետերի տեղակալներ.

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի ինքնուրույն վարչությունների պետեր.

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի ինքնուրույն վարչությունների պետերի տեղակալներ.

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարզային վարչությունների պետեր.

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարզային վարչությունների պետերի տեղակալներ.

7. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժինների պետեր.

8. Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության տարածքային բաժինների պետեր:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան