ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 օգոստոսի 2008 թ. |
N 663-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄՖԲ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻՋՆԱԿԱՐԳ (ԼՐԻՎ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ՄՖԲ» Ֆինանսական Ակադեմիա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 50 տեղով կրթական գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը (պետ՝ Մ. Մակիչյան):
Նախարար` |
Ս. Սեյրանյան |