Գլխավոր տեղեկություն
Համար
N 290-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2008-26.08.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.11.09/16(58) Հոդ.342
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
25.09.2008
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.08.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հոկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 32208306

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

25 սեպտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 290-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍԱՀՄԱՆՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 1-ին մասի պահանջով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ և պայմաններ սահմանող իրավական ակտերի ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության համար լիցենզավորված անձինք սահմանված աշխատանքները իրականացնում են սույն հրամանի հավելվածով տրված իրավական ակտերի պարտադիր պայմաններին, պահանջներին, ստանդարտներին համապատասխան:

3. «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ և պայմաններ սահմանող իրավական ակտերի ցանկը հրապարակել «Կադաստրի տեղեկագիր» ամսագրում:

4. Հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա:

 

Կոմիտեի նախագահ՝ 

Մ. Վարդանյան
                                                                              

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ

գույքի կադաստրի պետական

կոմիտեի նախագահի

2008 թ. սեպտեմբերի 25-ի

N 290-Ն հրամանի

 

Ց ա ն կ

 

«Տեղագրական քարտեզագրման ԵՎ հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ ԵՎ պայմաններ սահմանող իրավական ակտերի

 

1. Գեոդեզիական և քարտեզագրման աշխատանքները պետք է բավարարեն հետևյալ իրավական ակտերի պահանջներին.

1) «Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը հաստատելու մասին», ՀՀ կառավարության 1998թ-ի փետրվարի 17-ի N 91 որոշում:

2) «I, II, III և IV դասերի նիվելիրացման հրահանգը», ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2007 թ-ի ապրիլի 23-ի N 86-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2007 թ-ի սեպտեմբերի 3-ին, թիվ 32207312:

3) «Պետական արբանյակային (ԴաբըլյուՋիԷս-84 (WGS-84) կոորդինատային համակարգում) գեոդեզիական ցանցի կառուցման հրահանգը», ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2007 թ-ի ապրիլի 23-ի N 88-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2007 թ-ի սեպտեմբերի 3-ին, թիվ 32207314:

4) «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրման և սահմանների ամրացման հրահանգը», ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2001 թ-ի նոյեմբերի 20-ի N 847-Կ հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2002 թ-ի ապրիլի 8-ին, թիվ 32202064:

5) «1:500, 1:2000, 1:5000 մասշտաբի տեղագրական հանույթների հրահանգ», ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թ-ի հուլիսի 11-ի N 392-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2002 թ-ի հուլիսի 19-ին, թիվ 32202119:

6) «1:10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000 մասշտաբի տեղագրական քարտեզների կազմման, հրատարակման նախապատրաստման և թվայնացման հրահանգը», ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2007 թ-ի ապրիլի 23-ի N 84-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2007 թ-ի սեպտեմբերի 3-ին, թիվ 32207316:

7) «1:10 000 մասշտաբի տեղագրական քարտեզների պայմանական նշաններ», «1:500, 1:1000, 1:2000, 1:5000 մասշտաբների տեղագրական հատակագծերի համար պայմանական նշաններ» հրահանգներ, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2006թ-ի մայիսի 5-ի N 06-119-Ն հրաման, գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2006 թ-ի մայիսի 18-ին, թիվ 32206156:

8) «1:25 000, 1:50 000, 1:100 000 մասշտաբների տեղագրական քարտեզների պայմանական նշաններ», ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2007 թ-ի դեկտեմբերի 12-ի N 335-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2007 թ-ի դեկտեմբերի 17-ի, թիվ 32207455:

9) «Տեղագրական քարտեզների և հատակագծերի թերթերի անվանակարգը սահմանելու կարգը», ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2007 թ-ի ապրիլի 23-ի N 87-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2007 թ-ի սեպտեմբերի 3-ին, թիվ 32207313:

10) «Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում նոր առաջացած անշարժ գույքը կադաստրային քարտեզներում արտացոլելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2003 թ-ի դեկտեմբերի 3-ին N 819-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2003 թ-ի դեկտեմբերի 5-ին, թիվ 32203368:

11) «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման և կառուցապատման տրամադրելու պայմանագրերի հավելված հանդիսացող հողամասի հատակագծի օրինակելի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2006 թ-ի օգոստոսի 21-ի N 06-339-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2006թ-ի հոկտեմբերի 2-ին, թիվ 32206310:

12) «Կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման հրահանգ»:

13) «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման և փոփոխությունների իրականացման հրահանգ»:

1.1 Գեոդեզիական աշխատանքների իրականացման արդյունքում կազմվում է գրավոր հաշվետվություն, որը պարունակում է.

Դիմում կամ գրություն աշխատանքների ծավալի և բնույթի պարտադիր նշումով.

Իրականացվող աշխատանքների սխեման` հաստատված պատվիրատուի կողմից.

Ելակետային տվյալները.

Դաշտային հետազոտման նյութերը.

Դաշտային չափագրումների կամ դիտարկումների տվյալները և հաշվարկները.

Սահմանված կարգով հաստատված կետերի տեղադրման (կառուցման) աբրիսները և ֆոտոլուսանկարները` տվյալ օրվա ամսաթվի նշագրմամբ.

Փուլային աշխատանքների դեպքում` աշխատանքների ընդունման-հանձնման ակտերը.

Ամփոփ բացատրագիր` օբյեկտի գտնվելու վայրի, աշխատանքների բնույթի, ծավալների, կատարման ամսաթվի, կատարող ֆիզիկական անձանց (անուն, ազգանուն, ստորագրություն, որակավորման վկայականի համար) և այլ անհրաժեշտ տվյալների նշումով:

Հանձնվող նյութերի ցանկը.

Հաշվետվությունը կազմվում է 2 օրինակից, հաստատվում է լիցենզավորված անձի կողմից` ստորագրությամբ, կնիքով, նշելով լիցենզիայի համարը, աշխատանքների հանձնման ամսաթիվը, ինչպես նաև հաշվետվության թերթերի քանակը:

1.2 Քարտեզագրման աշխատանքների իրականացման արդյունքում կազմվում է գրավոր հաշվետվություն, որը պարունակում է.

Դիմում կամ գրություն աշխատանքների ծավալի և բնույթի նշումով.

Ելակետային տվյալները.

Հանութային ցանցի սխեման.

Կետերի տեղադրման ուրվանկարները.

Դաշտային հանութագրման ուրվանկարները (աբրիսները).

Ամփոփ տեղեկագիր` հողօգտագործողների և սեփականատերերի վերաբերյալ.

Հատակագիծ (քարտեզ) թղթային և էլեկտրոնային տեսքով.

Էքսպլիկացիա (տարբեր հողատեսքերով տարածքների հանութագրման դեպքում).

Հողամասերի մակերեսների հաշվարկման ամփոփագիր` ըստ հողատեսքերի, նպատակային և գործառնական նշանակության, իսկ շենքերի, շինությունների առկայության դեպքում` դրանց մակերեսը արտաքին չափերով, գործառնական նշանակությունը, քանակական և որակական տվյալները (հարկայնություն, կառուցման նյութ, կառուցման տարեթիվ, արտաքին հարդարում, ավարտվածության աստիճան և այլն).

Փուլային աշխատանքների դեպքում` աշխատանքների ընդունման-հանձնման ակտերը.

Ամփոփ բացատրագիր` օբյեկտի գտնվելու վայրի, աշխատանքների կատարման ամսաթվի, աշխատանքների բնույթի, ծավալների, հանույթի տեսակի, մասշտաբի, ռելիեֆի անկման, կատարող ֆիզիկական անձանց (անուն, ազգանուն, ստորագրություն, որակավորման վկայականի համար) նշումով:

Հանձնվող նյութերի ցանկը:

Հաշվետվությունը կազմվում է 2 օրինակից, հաստատվում է աշխատանքներն իրականացնող անձի կողմից` ստորագրությամբ և կնիքով, նշելով լիցենզիայի համարը, աշխատանքների հանձնման ամսաթիվը, ինչպես նաև հաշվետվության թերթերի քանակը:

Հաշվետվությանը կցվում են հանութագրվող տարածքի ֆոտոլուսանկարները` տվյալ օրվա ամսաթվի նշագրումով:

Պատվիրատուի կողմից որոշումների օպերատիվ ընդունման նպատակով կարող է թույլատրվել հաշվետվության արդյունքների ներկայացում տեղեկատվական նամակի տեսքով` հիմնական տվյալների, հաշվարկների արդյունքների և եզրակացությունների կրճատ շարադրմամբ: Տեղեկատվական նամակը հաշվետվություն չի համարվում և աշխատանքների կատարման վերջնական արդյունք չի կարող հանդիսանալ:

Գեոդեզիական և քարտեզագրման բոլոր նյութերը և տվյալները հանձնվում են ԴաբըլյուՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգով:

2. Հողաշինարարական աշխատանքները պետք է բավարարեն հետևյալ իրավական ակտերի պահանջներին.

1) ՀՀ կառավարության 2001 թ-ի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշում,

2) ՀՀ կառավարության 2003թ-ի մայիսի 2-ի «Հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին» N 625 որոշում,

3) ՀՀ կառավարության 2005թ-ի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում հողաշինարարության կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 125 որոշում,

4) ՀՀ կառավարության 2006թ-ի հուլիսի 20-ի «Հողի բերրի շերտի հանման նորմերի որոշմանը և հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N1026-Ն որոշում,

5) «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրման և սահմանների ամրացման հրահանգը», ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2001 թ-ի նոյեմբերի 20-ի N 847-Կ հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2002 թ-ի ապրիլի 8-ին, թիվ 32202064,

6) ՀՀ կառավարության 2002 թ-ի սեպտեմբերի 19-ի «Հողերի բերրի շերտի օգտագործման կարգը  հաստատելու մասին» N 1622-Ն որոշում,

7) ՀՀ կառավարության 2006թ-ի մայիսի 26-ի «Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջների և ռեկուլտիվացման ենթակա` խախտված հողերի դասակարգման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 750-Ն որոշում,

8) «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման և կառուցապատման տրամադրելու պայմանագրերի հավելված հանդիսացող հողամասի հատակագծի օրինակելի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2006թ-ի օգոստոսի 21-ի N 06-339-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 2006թ-ի հոկտեմբերի 2-ին, թիվ 32206310,

9) Հողաշինարարական աշխատանքների ստանդարտներ:

2.1 Հողաշինարարական աշխատանքների իրականացման արդյունքում կազմվում է գրավոր հաշվետվություն, որը պարունակում է.

Դիմում կամ գրություն՝ պարտադիր աշխատանքների ծավալի և բնույթի նշումով.

Ելակետային տվյալները.

Հատակագիծ (քարտեզ) թղթային և էլեկտրոնային տեսքով.

Տվյալ տարվա դրությամբ հաստատված հողային հաշվեկշիռ կամ Էքսպլիկացիա.

Նախագծային աշխատանքների դեպքում` նախագծերի կազմում, օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նորմերի և ստանդարտների պահանջներին համապատասխան.

Փուլային աշխատանքների դեպքում` աշխատանքների ընդունման-հանձնման ակտերը.

Ամփոփ բացատրագիր` օբյեկտի գտնվելու վայրի, աշխատանքների բնույթի, ծավալների, աշխատանքների կատարման ամսաթվի, կատարող ֆիզիկական անձանց (անուն, ազգանուն, ստորագրություն, որակավորման վկայականի համար) և այլ անհրաժեշտ տվյալների նշումով:

Հանձնվող նյութերի ցանկը.

Հաշվետվությունը կազմվում է 2 օրինակից, հաստատվում է գործունեություն իրականացնող լիցենզավորված անձի կողմից` ստորագրությամբ և կնիքով, նշելով լիցենզիայի համարը, աշխատանքների հանձնման ամսաթիվը, ինչպես նաև հաշվետվության թերթերի քանակը:

Պատվիրատուի կողմից որոշումների օպերատիվ ընդունման նպատակով կարող է թույլատրվել հաշվետվության արդյունքների ներկայացում տեղեկատվական նամակի տեսքով` հիմնական տվյալների, հաշվարկների արդյունքների և եզրակացությունների կրճատ շարադրմամբ: Տեղեկատվական նամակը հաշվետվություն չի համարվում և աշխատանքների կատարման վերջնական արդյունք չի կարող հանդիսանալ:

3. Անշարժ գույքի (հողամասերի, շենքերի, շինությունների) հաշվառման (չափագրման) աշխատանքները պետք է բավարարեն հետևյալ իրավական ակտերի պահանջներին.

1) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենք, 14 ապրիլի 1999թ. ՀՕ-295.

2) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2006 թվականի օգոստոսի 21-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման և կառուցապատման տրամադրելու պայմանագրերի հավելված հանդիսացող հողամասի հատակագծի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 06-339-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 02.10.06թ., թիվ 32206310.

3) «Հայաստանի Հանրապետության տարածքում ըստ նպատակային նշանակության շենքերի և շինությունների դասակարգումը» ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 1998 թ-ի մայիսի 26-ի N108-Կ հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 19.08.99թ., թիվ 980173.

4) «Անշարժ գույքի հաշվառման, կադաստրային գնահատման, պետական գրանցման կարգի մասին» ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 1998թ-ի հունվարի 16-ի N 20-Կ հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 22.01.98թ., թիվ 980075.

5) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2003թ-ի դեկտեմբերի 3-ի «Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում նոր առաջացած անշարժ գույքը կադաստրային քարտեզներում արտացոլելու մասին հրահանգը հաստատելու մասին» N 819-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 05.12.03թ., թիվ 32203368.

6) «Իրավունքների պետական գրանցում ստացած անշարժ գույքի (հողամասերի, շենքերի, շինությունների) հաշվառման տվյալներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգ»։

3.1 Հաշվառման աշխատանքների իրականացման արդյունքում կազմվում է գրավոր հաշվետվություն, որը պարունակում է.

Դիմում կամ գրություն պարտադիր աշխատանքների ծավալի և բնույթի նշումով.

Չափագրման տվյալների ձևաթուղթը (ուրվագիծը).

Ամփոփ հաշվարկի բլանկները.

Հատակագիծը` թղթային և էլեկտրոնային տեսքով:

Փուլային աշխատանքների դեպքում` աշխատանքների ընդունման-հանձնման ակտերը.

Ամփոփ բացատրագիր` օբյեկտի գտնվելու վայրի, աշխատանքների բնույթի, ծավալների, աշխատանքների կատարման ամսաթվի, կատարող ֆիզիկական անձանց (անուն, ազգանուն, ստորագրություն, որակավորման վկայականի համար) և այլ անհրաժեշտ տվյալների նշումով:

Հանձնվող նյութերի ցանկը:

Հաշվետվությունը կազմվում է 2 օրինակից, հաստատվում է աշխատանքներն իրականացնող անձի կողմից` ստորագրությամբ և կնիքով, նշելով լիցենզիայի համարը, աշխատանքների հանձնման ամսաթիվը, ինչպես նաև հաշվետվության թերթերի քանակը:

Հաշվետվությանը պարտադիր կցվում են չափագրվող տարածքի ֆոտոլուսանկարները` տվյալ օրվա ամսաթվի նշագրումով:

Պատվիրատուի կողմից որոշումների օպերատիվ ընդունման նպատակով կարող է թույլատրվել հաշվետվության արդյունքների ներկայացում տեղեկատվական նամակի տեսքով` հիմնական տվյալների, հաշվարկների արդյունքների և եզրակացությունների կրճատ շարադրմամբ: Տեղեկատվական նամակը հաշվետվություն չի համարվում և աշխատանքների կատարման վերջնական արդյունք չի կարող հանդիսանալ:

Հաշվետվությունները լիցենզավորված անձանց կողմից պահպանվում են անժամկետ:

Կատարողը աշխատանքների արդյունքում ստեղծված նյութերը երրորդ անձի կարող է փոխանցել միայն պատվիրատուի գրավոր համաձայնությամբ: Նշված պահանջը խախտելու դեպքում կատարողը կրում է պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հաշվետվություններում չեն թույլատրվում`

4. Պետական և համայնքային մարմիններ ներկայացվող աշխատանքներն իրականացնել ժամանակակից բարձր ճշտություն ապահովող գործիքներով և սարքավորումներով (էլեկտրոնային տախեոմետր, արբանյակային դիրքորոշման կայան, թվային նիվելիր, լազերային հեռաչափ և այլն),

5. Աշխատանքները ներկայացնել թղթային տեսքով և էլեկտրոնային կրիչներով: Թվային տվյալները պետք է լինեն .դի դաբըլյու ջի (.dwg) ԱվտոԿԱԴ (AutoCAD) կամ .դի ջի էն (.dgn) Մայքրոսթեյշն (Microstation) կամ .շեյփ (.shape) ԱրՋիս (ArGis) կամ .մեփինֆո (.mapinfo) ՄեփԻնֆո (MapInfo) ֆորմատներով: