«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հոկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10608333
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 հոկտեմբերի 2008 թ. |
N 209-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 198-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի 2008 թվականի հոկտեմբերի 22-ի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկի՝
1) «1. Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ) բաժինը լրացնել
1.119 |
Պրինեքս սուպեր |
քլորպիրիֆոս+բիֆենտրին |
տողով.
2) «6. Սնկասպան պատրաստուկներ (ֆունգիցիդներ) բաժինը լրացնել
6.079 |
Բոտրան |
դիքլորան |
6.080 |
Իմիդան |
ֆոսմետ |
6.081 |
Սֆինքս էքստրա |
դիմետրոմորֆ+ֆոլփետ |
6.082 |
Օրիուսուլ |
տեբուկոնազոլ+ծծումբ |
տողերով։
Նախարար՝ |
Ա. Գրիգորյան |