ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 մայիսի 2003 թ. N 381
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ֆարմ-ԱՆ» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34, 35, 36-րդ հոդվածների և 1-ին կետի 9-րդ ենթակետը և 37 հոդվածի 7-րդ կետը
Հրամայում եմ
1. Կասեցնել 6 ամսով «Ֆարմ-ԱՆ» ՍՊԸ-ին 2000 թվականի նոյեմբերի 6-ին տրված պատրաստի դեղերի մանրածախ առևտուր (դեղատնային կրպակ) թիվ Հ-XX-001400 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը և պահպանումը համապատասխան գրանցամատյանում ներառելու նպատակով.
2.2. «Ֆարմ-ԱՆ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի նախագահ Հ. Դարբինյանին
Նախարար |
Ա. Մկրտչյան |