106.0029.31.01.02
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 փետրվարի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10602038
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31 հունվարի 2002 թ. |
N 29 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ԵՎ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԳԾՈՎ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 2000 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. ապրիլի 29-ի N 272 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 48 որոշմամբ սահմանված կարգի համաձայն, հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) հարցերը որոշակիորեն կարգավորելու նպատակով
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների և կոնյակների գծով փաստացի կորստի (բնական կորստի) նորմաները»:
2. Նախարարության սննդի և վերամշակող արդյունաբերության գլխավոր վարչությանը (Մ. Գրիգորյան)` եռօրյա ժամկետում «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների և կոնյակների գծով փաստացի կորստի (բնական կորստի) նորմաները» ներկայացնել ՀՀ պետական եկամուտների նախարարություն՝ համաձայնեցման և ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման, համաձայն ՀՀ կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» N 13 որոշման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:
Նախարարի առաջին տեղակալ |
Ե. Ավետիսյան |
Համաձայնեցված է՝ |
Հաստատված է՝ |
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների եվ կոնյակների գծով փաստացի կորստի (բնական կորստի)
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն նորմատիվ ակտը մշակված է հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածը և սահմանում է կոնյակի սպիրտների և կոնյակների պահպանման, հասունացման, հարստացման և տեղափոխման ընթացքում առաջացող բնական կորուստների թույլատրելի սահմանային նորմաները (չափերը)։
2. Կոնյակի սպիրտի և կոնյակի բնական կորուստները հետևանք են դրանցում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսների և օդերևութաբանական գործոնների ազդեցության, տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև պահպանման ժամանակ կոնյակի սպիրտների և կոնյակների որակական ու քանակական պարամետրերի փոփոխություններից (պակասորդից) առաջացած կորուստների։
3.Բնական կորուստներին չեն դասվում կոնյակի սպիրտների և կոնյակների պահպանման, հասունացման, հարստացման և տեղափոխման ընթացքում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների, ինչպես նաև տեխնոլոգիական պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները։
4. Բնական կորուստները արձանագրվում են և ենթակա են դուրսգրման սահմանված կարգով իրականացված գույքագրումների արդյունքների փաստացի տարբերությունների չափով, բայց ոչ ավելի, քան թույլատրելի սահմանային նորմաները։
II. Կոնյակի սպիրտների, սպիրտավորված ջրերի եվ կոնյակների պահպանման եվ հասունացման ընթացքում առաջացող կորուստների նորմաները
1. Կոնյակի սպիրտների, սպիրտավորված ջրերի և կոնյակների բնական կորստի չափերը պահպանման և հասունացման ընթացքում հաշվարկվում են դրանց մեջ պարունակվող ջրազուրկ սպիրտի միջին ամսական քանակից (ծավալից)։ Ամսվա նորմատիվ կորուստները որոշվում են տարեկան նորմաները բաժանելով 12-ի։ Պահպանման և հասունացման պրոցեսում գտնվող կոնյակի սպիրտների, սպիրտավորված ջրերի և կոնյակների միջին ամսական քանակը որոշվում է մեկ ամսվա օրական մնացորդների գումարը բաժանելով ամսվա օրերի քանակին։
2. Կոնյակի սպիրտների առաջին և երկրորդ տարվա պահպանման և հասունացման ընթացքում ընդունված բնական կորուստների նորմաները բոլոր տեսակի տարաներում նվազում են երրորդ տարվա հասունացման համար 5%-ի, իսկ չորրորդ տարվա հասունացման համար 10%-ի չափով: Հետագա տարիների հասունացման բնական կորուստները պահպանվում են չորրորդ տարվա կորուստի չափով:
Օրինակ՝ մինչև 70 դալ տարողությամբ կաղնե տակառում կոնյակի սպիրտի պահպանման և հասունացման ընթացքում բնական կորուստը կազմում է՝
-երրորդ տարվա համար՝ |
4,2- (4,2x 5)։ 100= 3,99%, |
-չորրորդ տարվա համար՝ |
3.99-(3.99x10)։ 100= 3,59%, |
-հինգերորդ տարվա համար՝ |
3.59%, |
-վեցերորդ տարվա համար՝ |
3.59% և այլն: |
(2-րդ կետը խմբ. 09.09.02 N 238-Ն)
III. Կաղնե տակառներում կոնյակի սպիրտների եվ սպիրտավորված ջրերի առաջին եվ երկրորդ տարվա պահպանման եվ հասունացման ընթացքում առաջացող կորուստների նորմաները
(%-ներով՝ կոնյակի սպիրտներում, սպիրտավորված ջրերում պարունակվող ջրազուրկ սպիրտի ընդհանուր քանակի նկատմամբ)
Տակառների |
Մինչև 70 դալ |
70-150 |
150 դալ և |
մինչև 120 դալ |
Կորուստների |
4,2 |
2,8 |
2,5 |
7,0 |
IV. Պահպանման եվ հասունացման ընթացքում կաղնե տակառներում կոնյակի սպիրտների եվ սպիրտավորված ջրերի ներծծման կորուստների նորմաները*
(%-ներով՝ կոնյակի սպիրտներում, սպիրտավորված ջրերում պարունակվող ջրազուրկ սպիրտի ընդհանուր քանակի նկատմամբ)
Տակառներում, որոնք չեն օգտագործվել կոնյակի սպիրտի կամ կոնյակի |
1,2% | |
Տակառներում, որոնք օգտագործվել են կոնյակի սպիրտի կամ կոնյակի |
0,5% |
|
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. |
*) Նշված նորմաները միանգամյա են, կիրառվում են տակառներում կոնյակի սպիրտի և սպիրտավորված ջրերի լցման ժամանակ և ներծծման արդյունք են: |
V. Մետաղյա պահամաններում կոնյակի սպիրտների, սպիրտավորված ջրերի եվ կոլերի պահպանման, հասունացման եվ հարստացման ընթացքում առաջացող կորուստների նորմաները
1. Առաջին և երկրորդ տարվա հասունացման համար (հաշված այն պահից, երբ կոնյակի սպիրտը թորելուց հետո լցվել է տարաների մեջ, %-ներով կոնյակի սպիրտներում, սպիրտավորված ջրերում և կոլերում պարունակող ջրազուրկ սպիրտի նկատմամբ)՝ 0,65%։
2. Թթվածնով կոնյակի սպիրտի հարստացման ժամանակ առաջացող կորուստների նորմաները կազմում են տարողությունների մեջ գտնվող ջրազուրկ սպիրտի քանակի 0,1%-ից ոչ ավելի։
3. Արծնապատ մետաղյա պահամաններում կոնյակի սպիրտների կաղնե տակառատախտակներում ներծծման կորուստների նորմաները կազմում են՝
ա) առաջին լցման ընթացքում կոնյակի սպիրտների կորուստների նորմաները հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝
Ն = Քx0.55%
|
որտեղ՝ |
Ն - սպիրտի կորուստն է (ջրազուրկ սպիրտ, լիտր) Ք- բացարձակ չոր տակառատախտակների քաշը (կգ) 0.55 - 1 կգ բացարձակ չոր տակառատախտակներում ներծծվող սպիրտի քանակը (ջ.ս.լ), |
բ) երկրորդ և դրան հաջորդող լցման ընթացքում կոնյակի սպիրտների կորուստների նորմաները կազմում են տարողություններում առկա ջրազուրկ սպիրտի քանակի 0,4 %-ը:
(3-րդ կետը փոփ. 09.09.02 N 238-Ն)
|
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` |
Տակառատախտակների բացարձակ չոր քաշը որոշվում է 1050 C ջերմաստիճանի պայմաններում տակառատախտակների 3-ից ոչ պակաս նմուշի մոտ 100 գր. զանգվածը հաստատուն քաշի հասցնելով։ |
VI. Կոնյակների պահպանման եվ հասունացման ընթացքում առաջացող կորուստների նորմաները
(%-ներով՝ մեկ տարվա համար, հաշվարկված կոնյակում պարունակվող ջրազուրկ սպիրտի նկատմամբ)
Տարաների տեսակները և տարողությունները | Կաղնե տակառներում՝ (մինչև 150 դալ) |
Կաղնե տակառներում՝ (150 դալից ավելի) |
Արծնապատ մետաղյա |
Կորուստների նորմաները (%) |
2,5 | 2,0 |
0,5 |
Կոնյակների ներծծումը փայտանյութում ետկուպաժային պահպանման և հասունացման ընթացքում կազմում են՝ (%-ներով՝ կոնյակում պարունակող ջրազուրկ սպիրտի նկատմամբ)
Տակառներում (бочка)՝ նախկինում կոնյակով լցված՝ |
0,2% |
Տակառներում (бут)՝ նախկինում կոնյակով լցված՝ |
0,15% |
VII. Կոնյակի սպիրտների եվ կոնյակների տեղափոխման ժամանակ առաջացող կորուստների նորմաները
Տրանսպորտային միջոցը և |
Բնական կորուստների առավելագույն նորմաները տեղափոխման ընթացքում արտադրանքի ընդհանուր ծավալի նկատմամբ՝ %-ներով | |
Յուրաքանչյուր |
Անկախ ճանապարհին | |
1. Երկաթուղային և ջրային տրանսպորտով կաղնե տակառներում (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը) |
0,03* |
|
2. Երկաթուղային և ջրային տրանսպորտով մետաղյա տարաներում (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը) |
0,007 |
|
3. Երկաթուղային ցիստեռններում |
0,0055 |
|
4. Ավտոմոբիլային տրանսպորտով կաղնե տակառներում (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը) |
|
0,10 |
5. Ավտոմոբիլային տրանսպորտով մետաղյա տարաներում (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը) |
0,008** |
|
6. Ավտոմոբիլային ցիստեռններում |
|
0,044 |
|
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` |
|
(նորմերը խմբ., փոփ. 09.09.02 N 238-Ն)