«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 ապրիլի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10508123
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 մարտի 2008 թ. |
N 114-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
(հրամանը խմբ. 15.07.08 N 255-Ն)
ԲՆԱԿԱՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 15.07.08 N 255-Ն)
1. Հաստատել «Բնական գազով աշխատող ջերմային էլեկտրակայաններից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների հաշվարկի մեթոդները»` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Երևանի ջերմաէլեկտրակայանում (ՋԷԿ) կառուցվող նոր համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի և այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածքում նախագծվելիք և կառուցվելիք նմանատիպ սարքավորումներ չունեցող առանց լրացուցիչ այրման և լրացուցիչ այրմամբ համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանների (էներգաբլոկների) կողմից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերը հաշվարկվում են հիմք ընդունելով հիմնական սարքավորումների (գազատուրբիններ, օգտահանող կաթսաներ և այլն) արտադրողների կողմից երաշխավորվող անջատվող վնասակար նյութերի առավելագույն մեծություններով:»:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Նախարար՝ |
Ա. Հարությունյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008թ-ի մարտի 25-ի N 114-Ն հրամանի |
Բնական գազով աշխատող ջերմային էլեկտրակայաններից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների հաշվարկի մեթոդները
1. Սույն մեթոդը կիրառվում է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կողմից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի հաշվարկի համար:
1) ԱԶՈՏԻ ՕՔՍԻԴՆԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գազատուրբինային տեղակայանքից հետո աշխատած ծխագազերում ազոտի օքսիդների (NOX) գումարային քանակը վերահաշվարկված NO2 -ի, հաշվարկվում է (2.1) բանաձևով:
MNOX = CNOX . Vչ. գ. . B . Kբ |
գ/վրկ |
(2.1) |
որտեղ` CNOX -ը գազատուրբինային տեղակայանքից դուրս եկող ծխագազերի մեջ ազոտի օքսիդների կոնցենտրացիան է վերահաշվարկված NO2 -ի մգ/նմ3 -ով:
Vչ. գ. -ը գազատուրբինից հետո աշխատած ծխագազերի չոր ծավալն է նորմալ պայմանների համար`
Vչ. գ = Vօգ - VօH2O + (a - 1) Vօ |
նմ3/նմ3 |
(2.2) |
որտեղ` V0գ, V0 H20 և V0-ն համապատասխանաբար ծխագազերի, ջրային գոլորշիների և օդի ծավալներն են 1 նմ3 վառելիքի ստեխիոմետրական այրման դեպքում (նմ3/նմ3 ):
Գազային վառելիքի դեպքում այն հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`
V0 = 0,0476 [ 0,5 CO + 0,5H2 + 1,5 H2 S + ∑ (m+ n |
] Cm Hn - O2] | ||
4 |
V0H2O = 0,01 [H2 + H2S + 0 ,5 ∑n Cm Hn + 0,124 dջուր ] + 0,0161 V0
V0գ = 0,01 [CO2 + CO + H2 S + ∑m Cm Hn] + 0,79 V0 + N2 / 100 + V0H2O
որտեղ` CO, CO2, H2 , H2S, CmHn, N2 և O2 - ը համապատասխանաբար ածխածնի օքսիդի, երկօքսիդի, ջրածնի, ծծմբաջրածնի, ածխաջրածինների, ազոտի և թթվածնի պարունակությունն է սկզբնական վառելիքի մեջ, % - ներով:
m-ը և n-ը համապատասխանաբար ածխածնի և ջրածնի ատոմների քանակն է
dջուր - ը գազային վառելիքի ջրապարունակությունն է վերագրած 1 նմ3 չոր գազի գ / նմ3
aO - ն տուրբինից հետո աշխատած ծխագազերում օդի ավելցուկի գործակիցն է
B-ն վառելիքի ծախսն է այրման կամերայում (նմ3/ ժամ)
Kբ - ն վերահաշվարկի գործակիցն է այլ չափողականությունների համար:
Տվյալ դեպքում` Kբ = 0.278.10-3
CNOX -ը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
CNOX = a . Kջ . KD .103 մգ / նմ3 |
(2.3) |
որտեղ` a-ն վառելիքի տեսակը հաշվի առնող գործակից է բնական գազով աշխատող բարձր լարվածության այրման խցերի համար a=1,8, իսկ միկրոջահերով աշխատող այրման խցերի դեպքում` a= 6,2
Kջ -ն տուրբինից առաջ վառելիքի ջերմաստիճանի ազդեցությունը NOX-ի առաջացման վրա հաշվի առնող գործակիցն է: Kջ -ն ընտրվում է նկ. 1-ից և նկ. 2-ից:
KD -ն այրման խցում ճնշման և NOX -ի կոնցենտրացիայի կապը հաշվի առնող գործակիցն է:
KD = |
16 Pօդ - 0,23 |
(2.4) |
6 Pօդ - 0,77 |
որտեղ` Pօդ -ը այրման խցում օդի ճնշումն է (ՄՊա)
Ազոտի օքսիդների կոնցենտրացիայի նվազման չափը ջրի սրսկման պատճառով, գնահատվում է հետևյալ բանաձևով`
CNOX = |
CNOXչոր
|
Kթաց |
որտեղ` CNOX -ը և CNOXչոր -ը ազոտի օքսիդների կոնցենտրացիան է ջրի սրսկման դեպքում և առանց նրա (մգ/նմ3):
Kթաց -ը ջրի քանակի ազդեցությունը հաշվի առնող գործակից է: Որոշվում է նկ. 3-ով:
Տարբեր տիպի գազատուրբինների այրման արգասիքներում NOX -ի կոնցենտրացիաները համեմատելի դարձնելու համար օգտագործում են NOX -ի բերված արժեքը հաշվարկված այրման արգասիքներում թթվածնի 15% պարունակության համար:
CNOX բերվ = |
CNOX . |
21-15 |
մգ/ նմ3 |
21-O2, |
O2 -ը գազատուրբինի այրման արգասիքներում թթվածնի կոնցենտրացիայի փաստացի արժեքն է % -ով:
Քանի որ ազոտի օքսիդի և դիօքսիդի համար սահմանվում են առանձին ՍԹԿ-ներ, ինչպես նաև մթնոլորտային օդում ազոտի օքսիդի տրանսֆորմացիան հաշվի առնելու համար նրանց գումարային արտանետումները բաժանվում են բաղադրիչների համաձայն օքսիդի և դիօքսիդի մոլեկուլյար մասսաների:
MNO2 = 0,8 MNOX | ||
MNO =(1 - 0,8) MNOX |
μNO |
= 0,13 MNOX |
μμNO2 |
որտեղ` μNO և μNO2-ը NO-ի և NO2-ի մոլեկուլյար կշիռներն են, համապատասխանաբար` 30 և 46:
0,8-ը ազոտի օքսիդի և դիօքսիդի տրանսֆորմացիայի գործակիցն է:
2. Սույն մեթոդը կիրառվում է 75տ/ժ-ից ավելի արտադրողականություն ունեցող շոգեկաթսաների կողմից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի հաշվարկի համար:
1) ԱԶՈՏԻ ՕՔՍԻԴՆԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ՇՈԳԵԿԱԹՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ա. Ազոտի օքսիդների արտանետումների մասսան, վերահաշվարկված ազոտի դիօքսիդի` MNOX (գ/վրկ) հաշվարկվում է տեսակարար արտանետումներով կամ ազոտի օքսիդների կոնցենտրացիայով:
MNO2 = Bհ x Q x KNO2 |
(1.1) |
MNO2 = Bհ x Vչ.գ x CNO2 |
(1.2) |
որտեղ` Bհ -ը վառելիքի հաշվարկային ծախսն է (մ3 /վրկ)
Q -ն վառելիքի այրման ջերմաքանակն է (Մ Ջ /մ3 )
K NO2 -ն ազոտի օքսիդների տեսակարար արտանետումներն են վերահաշվարկված NO2 -ի (կգ/ԳՋ)
C NO2 -ն ազոտի օքսիդների կոնցենտրացիան է (գ/մ3 )
գազի չոր փորձաքանակի մեջ, նորմալ պայմաններում և օդի ավելցուկի որոշակի գործակցի (a) դեպքում (առաջարկվում է օդի ավելցուկի գործակիցը վերահաշվարկել է 1,4-ի)
Vչ.գ չոր ծխագազերի ծավալն է (մ3 /մ3 ), օդի ավելցուկի a=1,4 գործակցի դեպքում
Vչ.գ -ն հաշվարկվում է սույն հրամանի հավելված 1-ի (1.2) բանաձևով:
Տեսակարար արտանետումների և ազոտի օքսիդների կոնցենտրացիայի միջև հարաբերությունը որոշվում է` (1.3 և 1.4) բանաձևերով:
K NO2 = C NO2 x Vչ.գ/Q |
(1.3) |
C NO2 = K NO2 x Q/Vչ.գ |
(1.4) |
2) Ազոտի օքսիդների կոնցենտրացիայի հաշվարկը գազի այրման դեպքում
Էներգետիկական կաթսաների ծխագազերի մեջ ազոտի օքսիդների կոնցենտրացիայի հաշվարկի համար անհրաժեշտ ելակետային տվյալները.
DՆ - շոգեկաթսայի նոմինալ արտադրողականություն, կգ/վրկ
D - շոգեկաթսայի փաստացի արտադրողականություն, կգ/վրկ
Qբ ս - վառելիքի այրման ներքին բանվորական ջերմաքանակ, ՄՋ/մ3
Bհ - վառելիքի հաշվարկային ծախս, մ3 /վրկ
qi - այրիչների յուրաքանչյուր շարքով անցնող վառելիքի հարաբերական մասն է բոլոր այրիչներով անցնող ընդհանուր քանակի նկատմամբ
ni - յուրաքանչյուր շարքում գտնվող այրիչների հարաբերական մաս, այրիչների ընդհանուր քանակի նկատմամբ
aհն - հնոցի լայնությունը, իսկ երկլուսավոր էկրանային խողովակների դեպքում մեկ կիսահնոցի լայնությունը, մ
bհն - հնոցի խորությունը, մ
zշրք - այրիչների շարքերի քանակը
hշրք - այրիչների շարքերի միջև եղած հեռավորություն, մ
φջ - գործակից, որը հաշվի է առնում այրիչի ջահի մեջ վառելիքի այրման աստիճանը: Այն կախված է այրիչի կառուցվածքից` ունիֆիկացված և օպտիմիզացված այրիչների համար φջ = 1
Tօդ - այրիչից առաջ օդի ջերմաստիճան, K
a - օդի ավելցուկի գործակիցն է հնոցի վերջում
r - ծխագազերի ռեցիրկուլյացիայի աստիճանն, %
m - վառելիքի տեսակից կախված ցուցանիշ` գազի համար` m = 0,5
aռեց - ծխագազերի ռեցիրկուլյացիայի մուտքի ձևը հաշվի առնող գործակից: Առանձին փողրակներով հնոց տրման դեպքում aռեց = 0,02
δ- բացի այրիչներից, հնոց տրվող երկրորդական օդի հարաբերական մաս, %
aօդի տ.գ - երկրորդական օդի տրման գոտի ազդեցությունը հաշվի առնող գործակից: Այրման գոտուց վերև տրման դեպքում aօդի տ.տ = 0,01
aօդի տ.ձ - երկրորդական օդի տրման ձևը հաշվի առնող գործակից: Այրիչներից վերև տրման դեպքում aօդի տ.ձ = 0,018
μ - այրիչների շարքերի միջև վառելիքի բաշխման աստիճան, %
z |
|||
μ = |
∑ |
|qi-ni | x 100 |
(1.5) |
i=1 |
aայր.տգ - այրիչների տեղադրումը հաշվի առնող գործակից: Այրիչների հանդիպակաց տեղադրման համար aայր.տգ = 0.009, իսկ մեկ ճակատի վրա այրիչների տեղադրման համար` aայր.տգ = 0,016
g - այրման գոտի մտցվող խոնավության հարաբերական քանակ, % (վառելիքի զանգվածային ծախսի համեմատությամբ)
aխոն - խոնավության տրման տեղի հաշվի առնող գործակից: Հնոցի պատերին կից գոտու տրման դեպքում aխոն = 0,015
MN - կապված ազոտի պարունակությունն է վառելիքում, վերագրված վառելիքի աշխատանքային զանգվածին` % -ով:
ա. Հնոցի չափերի հիման վրա հաշվարկվում է ակտիվ այրման գոտու ճառագայթաընկալող մակերեսի ջերմային լարվածությունը, qճմ
qճմ = |
Qստբ . Bh _______________________________ |
ՄՎտ/մ2 |
(1.6) |
2 (aհն + bհն)Zշրք . hշրք +1,5 . aհն . bհն |
Երկլուսավոր էկրանի դեպքում Bh -ը վերցրվում է մեկ կիսահնոցի համար:
բ. Ազոտի օքսիդների ելակետային կոնցենտրացիան նոմինալ արտադրողականության պայմաններում, երբ a = 1,02, հաշվարկվում է 1.7 բանաձևով:
CNOxելկ = 613 . (φջ . qճմ )0,88 . Kմ |
(1.7) |
Kմ - գործակիցը հաշվարկվում է (1.8) բանաձևով:
Kմ = 1-exp |
( - |
1,5+(φջ. Bh . Qստ բ )0,41 |
) |
(1.8) |
7,1 |
գ. Ստացված ելակետային կոնցենտրացիայի արդյունքները լրացվում են հետևյալ գործակիցներով`
Kտաք օդ - այրիչներ տրվող տաք օդի ջերմաստիճանը հաշվի առնող,
Ka - օդի ավելցուկի գործակիցը հաշվի առնող,
Kռեց - ծխագազերի ռեցիրկուլյացիայի մուտքը հաշվի առնող,
Kակտ.այրմ.գ - ակտիվ այրման գոտու ջերմային հզորությունը հաշվի առնող (աստիճանական այրման դեպքում),
Kա.այրմ. - աստիճանական այրման սխեմայի իրականացման դեպքում,
Kոչ ստ.այրմ. - ըստ շարքերի ոչ ստեխիոմետրիկ այրումը հաշվի առնող,
Kխոն - խոնավության տրման գործակից,
KN - կաթսայի իրական հզորությունը հաշվի առնող:
Ազոտի օքսիդների հաշվարկային կոնցենտրացիան որոշվում է (1.9) բանաձևով.
CNOx=CNOxնախ.Kտաքօդ.Ka .Kռեց.Kակտ.այրմ.գ0,88.Kա.այրմ.Kոչստ..այրմ..Kխոն.KN |
(1.10) |
դ. Վերը նշված գործակիցները հաշվարկվում են հետևյալ բանաձևերով.
Kտաք օդ = 1 - 0, 001 (620 - Tօդ ) | (1.11) |
K1a =1,35-43 . (a-1,09)2 +2 (a-1,109) | (1.12) |
Kռեց = 1 - aռեց . rm | (1.13) |
K ակտ.այրմ.գ = 1 - aօդի տ.գ..δ | (1.14) |
Kա.այրմ = 1 - aօդի տ.ձ.. δ | (1.15) |
Kոչ ստ..այրմ. = 1 - aայր.տգ. . μ | (1.16) |
Kխոն = 1 - aխոն.g | (1.17) |
KN = (D/DՆ)1,25 | (1.18) |
3) ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ՇՈԳԵԿԱԹՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ածխածնի օքսիդի արտանետումների հաշվարկը կատարվում է (2.1) բանաձևով,
կգ/տարի
Mco = Cco x B (1 - q4/100 ) |
(2.1) |
որտեղ` Cco -ն ածխածնի օքսիդի քանակությունն է գազի այրման արգասիքներում (կգ / հազ. մ3 )
Cco = |
q3 x R x Q |
(2.2) |
1013 |
Նշված բանաձևերում q3 -ը և q4 -ը համապատասխանաբար քիմիական և մեխանիկական թերայրման հետևանքով ջերմության կորուստներն են, %:
Գազային վառելիքի համար, երբ a > 1,05-ից ընդունվում է q3 և q4 = 0:
R- գործակիցը հաշվի է առնում ծխագազերում ածխածնի օքսիդի առկայությամբ պայմանավորված քիմիական թերայրման ջերմաքանակի հարաբերական մասը:
Գազի համար R = 0,5
Q-ն բնական գազի այրման ջերմաքանակն է ( կ Ջ/մ3 )
B-ն վառելիքի ծախսն է հազ. մ3 /տարի:
Նկար N 1
Kr գործակցի արժեքը` կախված տուրբինից առաջ գազերի ջերմաստիճանից
գերբեռնումով այրման խցի համար
Նկար N 2
Kջ գործակցի արժեքը` կախված տուրբինից առաջ գազերի ջերմաստիճանից
միկրո ջահերով այրման խցի համար
Նկար N 3
Kջ գործակցի արժեքը` կախված այրման խցում գոլորշու կամ ջրի խոնավության հարաբերական ծախսից
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.07.2009, N 132-Ն | 13.08.2009, N 114-Ն | |
15.07.2008, N 255-Ն | 11.08.2008, N 114-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|