Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-182-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.08.15/20(138) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
28.06.2008
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

28 հունիսի 2008 թ.
ք. Երևան

N 08-182-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 28.06.2008 թ. կայացած նիստի).

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Ուայդ-Գեյթ» ՍՊ ընկերության կողմից 02.02.05 թ. և 02.02.08 թ. իրականացված ք. Երևան, Շենգավիթ համայնք, Շիրակի փ. թիվ 92 հասցեում գտնվող անշարժ գույքի գնահատությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, օրենսդրության և Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները «Ուայդ-Գեյթ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0426 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։

2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(28.06.2008թ. հր. N 08-182-Լ)

 

Հ/Հ

Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը, գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

Գրանց-ման համարը

Գործունեության տեսակը

Գործու-նեության իրակա-նացման վայրը

Գործո-ղության ժամկետը

Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին

Այլ տեղեկու-թյուններ

1

«Ուայդ-Գեյթ» ՍՊԸ

Ք. Երևան, 
Չարենցի 7, բն 66

ԱԳN0426

27.08.03 թ.

01533979

426

Անշարժ գույքի գնահատում 

ՀՀ

Անժամկ.

Կասեցվել է խախտումների պատճառով