Գլխավոր տեղեկություն
Համար
N 451-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.03.02/10(328) Հոդ.110
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.12.2008
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 10509069

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 451-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը և «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևը հաստատելու մասին» N 112-Ն հրամանի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

հրամանը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ «ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1 ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետերը և «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել.

1) «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված N 1-ի.

2) «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը համաձայն հավելված N 2-ի:

 

 

Հավելված N 1
ՀՀ բնապահպանության նախարարի
2008 թ. դեկտեմբերի 16-ի
N 451-Ն հրամանի

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՁԵՎ N 1-թափոն (տարեկան) 
20.......թ. համար 
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

 

Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի հետ` 21 հոկտեմբերի 2008թ. N 31-Ա որոշմամբ

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի  «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի:

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ  ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

  Հաստատված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008 թ. դեկտեմբերի
16-ի N 451-Ն հրամանով                                   
Ներկայացվում է՝
1 օրինակ                                ՀՀ բնապահպանության նախարարություն (ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժին)

Ներկայացնում  են՝
վտանգավոր թափոններ առաջացնող և թափոնների (արտադրության և սպառման) տեղադրում իրականացնող իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, որոնք նախապես տեղեկացված են այդ մասին:




Հաշվետվության
ներկայացման ժամկետը՝

մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա      փետրվարի 25-ը:
Ում է ներկայացվում    _____________________________      

(ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊՏ տարածքային բաժնի անվանումը)

 
Ով է ներկայացնում    _______________________________

(անվանումը)

 
ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը   /_ /__/__/__/__/__/__/__/__/__/_ /   
 
Կազմակերպա-իրավական ձևը___________________  /__/__/__/__/  
 
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը   __/__/__/__/__/__/__/__/
 
Հարկ վճարողի հաշվառման համարը  (ՀՎՀՀ)  __/__/__/__/__/__/__/_
 
Փաստացի գործունեության տեսակը (ները)

հիմնական____________________________  /__/__/__/__/  

 

երկրորդային__________________________  /__/__/__/__/  

Գտնվելու
վայրը _____________________________________ /__/__/__/__/  

(փոստային դասիչը)

Մարզը   __________/__/__/  Համայնքը __________ /__/__/__/__/  
  
 
Գործունեության իրականացման 
վայրը____________________________/__/__/__/__/  

   (փոստային դասիչը)

Մարզը   __________/__/__/  Համայնքը ____________ /__/__/__/__/  
  
Էլեկտրոնային փոստի հասցեն ____________@____________
 
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության  իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

 

Բաժին 1. Թափոնների առաջացումն ու շարժը, տոննա 

 

Տողի
համարը

 

Թափոնների
ընդհանուր
քանակությունը
տարեսկզբին

Ստացվել են
թափոններ այլ
կազմակեր-
պություններից

Առաջացել են
թափոններ

Տրվել է այլ
կազմակեր-
պությունների

Վնասազերծված,
ոչնչացված է
կազմակերպության
կողմից

Տեղափոխվել են թափոնա-
կուտակիչներ կազմա-
կերպության միջոցներով

Օգտագոծ-ված
(օգտահանված
թափոններ)

Թափոնների
ընդհանուր
քանակությունը
տարեվերջին
(1 + 2 + 3 - 4 - 5 - 6 - 7)

Ա Բ 1 2 3 4 5 6 7 8

101

Ընդամենը
(102+103+104 +105 +106)
               

102

այդ թվում`
վտանգավորության
I դասի
               

103

II դասի                

104

III դասի                

105

IV դասի                

106

Ոչ վտանգավոր թափոններ                

Բաժին 2. Ընդհանրացված ֆինանսական ցուցանիշներ 

Տողի
համարը
  Ընդամենը,
հազար դրամ
այդ թվում` վտանգավոր
թափոնների համար

201

Դրամական ծախսումներ, ընդամենը (202+203+204+205+206)    

202

այդ թվում թափոնների`

վնասազերծման, ոչնչացման

   

203

օգտագործման  (օգտահանման )  նախապատրաստման դիմաց

   

204

թափոնակուտակիչներ տեղափոխման ու տեղադրման դիմաց

   

205

վճարումներ այլ կազմակերպություններին տրված թափոնների դիմաց

   

206

վճարումներ այլ կազմակերպություններից ստացված թափոնների դիմաց

   

207

Դրամական հասույթներ, ընդամենը (208+209+210)    

208

ադյ թվում`

այլ կազմակերպություններից նրանց թափոնների ընդունման դիմաց

   

209

այլ կազմակերպություններից թափոնները նրանց տրամադրելու դիմաց

   

210

թափոնների վերամշակումից ստացված արտադրանքի կամ կիսաֆաբրիկատի իրացումից

   

211

այդ թվում` ի հաշիվ այլ կազմակերպություններից ստացված
թափոնների վերամշակումից

   

Բաժին 3. Թափոնների առաջացումը` ըստ տեսակների, խմբերի, ծավալները և շարժը

Տողի
համարը

Թափոնների
անվանումը

Թափոնների
ծածկագիրը

Թափոնների
վտանգա-վորության
դասը

Տեխնոլոգիական
պրոցեսը կամ արտադրությունը,
որտեղ առաջացել են թափոնները

Թափոնների
ֆիզիկա-քիմիական
բնութագրերը
(ագրեգատային
վիճակը, հիմնական բաղադրիչների
պարունակությունը)

Արտադրական հարթակների տեսակը, զբաղեցրած
տարածքը, քառ.մ

Առկա թափոնների
քանակությունը
կազմակեր-պությունում
տարեսկզբին

Առաջացել են
թափոններ
կազմակեր-
պությունում

Ստացվել են
թափոններ այլ
կազմակեր-
պություններից

Ա

Բ

Գ

Դ

Ե

Զ

1

2

3

4

301

 

 

 

 

 

 

 

 

 

302

 

 

 

 

 

 

 

 

 

303

 

 

 

 

 

 

 

 

 

304

 

 

 

 

 

 

 

 

 

305

 

 

 

 

 

 

 

 

 

306

 

 

 

 

 

 

 

 

 

307

 

 

 

 

 

 

 

 

 

308

 

 

 

 

 

 

 

 

 

309

 

 

 

 

 

 

 

 

 

310

 

 

 

 

 

 

 

 

 

311

 

 

 

 

 

 

 

 

 

312

 

 

 

 

 

 

 

 

 

313

 

 

 

 

 

 

 

 

 

314

 

 

 

 

 

 

 

 

 

315

 

 

 

 

 

 

 

 

 

316

                 

 

Շարունակություն
Օգտագործված
(օգտահանված) թափոններ
Վնասազերծված,
ոչնչացված թափոններ
Տրվել է այլ
կազմակերպու-
թյունների
Տեղափոխվել են
թափոնակուտակիչներ
Թափոնների առկա
քանակությունը
տարեվերջին
ընդամենը այդ թվում` այլ
կազմակերպու-
թյուններից ստացված
ընդամենը այդ թվում` այլ
կազմակեր-պություններից
ստացված
5 6 7 8 9 10 11
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             

 

Կազմող  ________________________   Ղեկավար __________________________

Անուն  Ազգանուն

                                      Անուն  Ազգանուն
   
Հեռ. _____________________  

Պաշտոն ____________________

   

____ _______________ 200....թ.

Ստորագրություն ________________

 

Հավելված N 2
ՀՀ բնապահպանության նախարարի
2008 թ. դեկտեմբերի 16-ի
N 451-Ն հրամանի

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1- ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Հավելված N 1-ի «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունը լրացվում է հետևյալ հաջորդականությամբ`

1) «Թափոնների առաջացումն ու շարժը» բաժին 1-ը լրացվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 430-Ն հրամանը` հետևյալ ձևով.

ա. սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվանից մնացած թափոնների ընդհանուր քանակություններն ըստ դասերի.

բ. սյունակ 2-ում բերվում է հաշվետու տարում այլ կազմակերպություններից ստացած թափոնների ընդհանուր քանակությունը ըստ դասերի.

գ. սյունակ 3-ում բերվում է անմիջականորեն վիճակագրական տեղեկություններ տրամադրող օբյեկտում առաջացած թափոնների քանակությունը ըստ դասերի.

դ. սյունակ 4-ում բերվում է այլ կազմակերպություններին տրված թափոնների քանակությունն ըստ դասերի.

ե. սյունակ 5-ում բերվում է կազմակերպության կողմից վնասազերծված, ոչնչացված թափոնների (ինչպես իր մոտ առաջացած, այնպես էլ այլ կազմակերպություններից ստացված) քանակությունն ըստ դասերի.

զ. սյունակ 6-ում բերվում է թափոնների այն քանակությունը, որը կազմակերպությունից հաշվետու տարում տեղափոխվել է թափոնակուտակիչներ սեփական միջոցներով իր սեփական, կամ իր կողմից վարձակալված տրանսպորտային միջոցներով.

է. սյունակ 7-ում բերվում է հաշվետու տարում օգտագործված (օգտահանված) թափոնների քանակությունն ըստ դասերի.

ը. սյունակ 8-ում բերվում է կազմակերպությունում առկա թափոնների քանակությունը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

2) «Ընդհանրացված ֆինանսական ցուցանիշներ» բաժին 2-ը լրացվում է բաժին 1-ի ցուցանիշներին համապատասխան հետևյալ ձևով`

ա. տող (201)-ում բերվում են թափոնների հետ կապված բոլոր դրամական ծախսերը (ներառյալ տրանսպորտային, էներգետիկ, այդ նպատակով աշխատանքի դիմաց վճարումները).

բ. տող (202)-ում բերվում են ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպություններից ընդունված թափոնների վնասազերծման, ոչնչացման համար կատարված ծախսերը.

գ. տող (203)-ում բերվում են ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպություններից ընդունված թափոնների օգտագործման (օգտահանման) նպատակով կատարված ծախսերը.

դ. տող (204)-ում բերվում են հաշվետու կազմակերպության միջոցներով թափոնները թափոնակուտակիչներ տեղափոխման և տեղադրման համար կատարած ծախսերը.

ե. տող (205)-ում բերվում են այլ կազմակերպություններին տրված թափոնների դիմաց կազմակերպության կատարած վճարումները.

զ. տող (206)-ում բերվում են այլ կազմակերպություններից (անկախ թափոնների ընդունման նպատակների) ընդունված թափոնների դիմաց կատարած վճարումները.

է. տող (207)-ում բերվում են կազմակերպության բոլոր հասույթները` կապված թափոնների շարժի, դրանց վերամշակման և օգտագործման հետ (ներառյալ այդ նպատակով կատարված աշխատանքների, էներգետիկ ծախսումների, տրանսպորտային ծառայությունների դիմաց ստացված գումարները).

ը. տող (208)-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ կազմակերպություններից` նրանց թափոնների ընդունման դիմաց.

թ. տող (209)-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ կազմակերպություններից` իրենց թափոնների տրամադրման դիմաց.

ժ. տող (210)-ում բերվում են թափոնների վերամշակումից ստացված եկամուտները, անկախ թափոնների պատկանելությունից (բերվում են ինչպես կազմակերպության, այնպես էլ այլ կազմակերպություններից ընդունված թափոնների համար).

ժա. տող (211)-ում բերվում են այլ կազմակերպություններից ընդունված թափոնների վերամշակումից ստացված հասույթները:

3) «Թափոնների առաջացումն ըստ տեսակների, խմբերի, ծավալները և շարժը» բաժին 3-ը լրացվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 430-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամաններով հաստատված ցանկերը` հետևյալ կերպ.

ա. սյունակ Բ-ում բերվում է թափոնների լրիվ անվանումը.

բ. սյունակ Գ-ում լրացվում է համապատասխան թափոնի ծածկագիրը.

գ. սյունակ Դ-ում բերվում է թափոնների վտանգավորության դասը.

դ. սյունակ Ե-ում բերվում է տվյալ թափոնի առաջացման տեխնոլոգիական պրոցեսի կամ արտադրության լրիվ անվանումը.

ե. սյունակ Զ-ում բերվում է տվյալ թափոնի ֆիզիկաքիմիական բնութագիրը` ագրեգատային վիճակը` պինդ (կտորներով, հատիկավոր, փոշենման) կամ հեղուկ (մածուկանման) և հիմնական բաղադրիչների պարունակությունը.

զ. սյունակ 1-ում բերվում է կազմակերպության տարածքում գտնվող թափոնակուտակչի նկարագիրը, զբաղեցրած մակերեսը, իսկ հաջորդ` 2-11 սյունակների ցուցանիշների լրացումը կատարվում է բաժին 1-ի ցուցանիշների սահմանումներին և լրացման կարգին համապատասխան:»:

 

Նախարար`

Ա. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան