«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հուլիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10208225
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 հուլիսի 2008 թ. ք. Երևան |
N 71-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի փետրվարի 17-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 15-Ն հրամանի առաջին կետով հաստատված «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը» շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Դանիելյան |
Հավելված ՀՀ արդարադատության նախարարի2008 թվականի հուլիսի 21-ի N 71-Ն հրամանի |
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
Պաշտոնների դասակարգումը ըստ խմբերի |
Հարկադիր կատարման ծառայության պաշտոնը |
Գլխավոր և առաջատար խմբերին հավասարեցված պաշտոններ |
Գլխավոր խմբի պաշտոններ |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր հարկադիր կատարողի oգնական |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետ |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր հաշվապահ |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետ | |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի oգնական |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային բաժնի պետ | |
Առաջատար խմբի պաշտոններ |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի բաժինների գրասենյակի պետ |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության բաժանմունքի պետ |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի բաժինների հաշվապահության ավագ հաշվապահ |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավագ հարկադիր կատարող | |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի հաշվապահ |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի առաջատար խորհրդատու | |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային բաժնի հաշվապահ |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարող»: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|