ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 օգոստոսի 2008 թ. |
N 1095-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «Հովհաննես Սահակյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 24.07.2008 թ. N 7423 դիմումը.
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Հովհաննես Սահակյան» ՍՊԸ-ին 2003 թվականի մայիսի 6-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000213 լիցենզիան մինչև 2011 թվականի հուլիսի 24-ը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ` Մ. Ղազարյանին՝
1) ապահովել լիցենզիաների կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |