ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 մարտի 2008 թվականի N 365-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
Ա/Ձ Լիլիթ Ասատրյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում) |
Ա/Ձ Լիլիթ Գյոզալյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում) |
Ա/Ձ Սաթենիկ Հովհաննիսյան |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում) |
«Գյումրու միջազգային կարմիր խաչի անվան պոլիկլինիկա» ՍՊԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ |
բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում) |
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։
Նախարար` |
Հ. Քուշկյան |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 13.03.2008 թ. N 365-Ա հրաման)
հ/հ |
Ֆիզ. անձ -(անուն, ազգանուն) իրավ. անձ -(անվանումը) |
Ֆիզ. անձ՝ բնակության վայրը իրավ. անձ՝ գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողության ժամկետը |
1 |
Ա/Ձ Լիլիթ Ասատրյան |
Արմավիրի մարզ, ք .Վաղարշապատ, աթարբեկյան 2/30 |
Ա-XX-000455 |
13.03.08 |
107 |
Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
Արմավիրի մարզ, գ.Շահումյան |
անժամկետ |
2 |
Ա/Ձ Լիլիթ Գյոզալյան |
ք. Երևան, Վ.Համբարձումյան 8շ, բն.37 |
Ա-XX-000456 |
13.03.08 |
99 |
Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
ք. Երևան , Համբարձումյան փող., շ. 8, թիվ 37 |
անժամկետ |
3 |
Ա/Ձ Սաթենիկ Հովհաննիսյան |
Արարատի մարզ, գ. Արարատ |
Ա-XX-000454 |
13.03.08 |
102 |
Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
Արարատի մարզ, ք. Արարատ, աղբյուր Սերոբի 10, թիվ 1 |
անժամկետ |
4 |
«Գյումրու «Միջազգային կարմիր խաչի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ |
ք.Գյումրի, Անի թաղ., 5-րդ փող., շ.8 |
Կ-XX-001185 |
13.03.08 |
101 |
Բժշկական օգնություն և սպասարկում (մանկաբարձական ընդհանուր պրակտիկա, ուրոլոգիական) |
ք. Գյումրի, Անի թաղ., 5-րդ փող., շ.8 |
անժամկետ |
5 |
«Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» ՓԲԸ |
ք. Երևան, Դավթաշեն փ/ա 25 |
Կ-XX-001186 |
13.03.08 |
98 |
Բժշկական օգնություն և սպասարկում (աղեստամոքսաբանական (գաստրոէնտերոլոգիական), թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) |
ք. Երևան, Դավթաշեն փ/ա 25 |
անժամկետ |