ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2007 թվականի N 701-Ա
«ՀԱՏՈՒԿ ԿԱՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԻ, ՁԵՎԻ, ՄՈԴԵԼԻ ԵՎ ՔԱՆԱԿԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասի դրույթների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
|
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՀԱՏՈՒԿ ԿԱՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԻ, ՁԵՎԻ, ՄՈԴԵԼԻ ԵՎ ՔԱՆԱԿԻ
| Պաշտոնը | Հաստիքների թիվը | Զենքի տեսակը | Զենքի ձևը | Զենքի քանակը | Զենքի մոդելը |
| Տնօրեն | 1 | ծառայողական | կարճ ակոսափող | 1 | ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քրեագիտական պահանջներին համապատասխան տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել |
| Փոխտնօրեն | 1 | ծառայողական | կարճ ակոսափող | 1 | |
| Գաղտնի, հույժ գաղտնի և ծառայողական թղթակցությունների բաժնի պետ | 1 | ծառայողական | կարճ ակոսափող | 1 | |
| քաղաքացիական | քաղաքացիական` որսորդական երկար ակոսափող և երկար ողորկափող, գազային զենք | 1 | |||
| Թանկարժեք և գնահատված ծանրոցների տեղափոխման բաժնի պետ | 1 | ծառայողական | կարճ ակոսափող | 1 | |
| քաղաքացիական | քաղաքացիական` որսորդական երկար ակոսափող և երկար ողորկափող, գազային զենք | 1 | |||
| Սուրհանդակներ | 36 | ծառայողական | կարճ ակոսափող | 36 | |
| Ընդամենը | 40 | ծառայողական | կարճ ակոսափող | 40 | |
| քաղաքացիական | քաղաքացիական` որսորդական երկար ակոսափող և երկար ողորկափող, գազային զենք | 2 |
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|