ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 մայիսի 2008 թվականի N 679-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2006 թվականի մայիսի 17-ին անհատ ձեռնարկատեր Աննա Սահակյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000333 լիցենզիան։
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.
3) անհատ ձեռնարկատեր Աննա Սահակյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |