Գլխավոր տեղեկություն
Համար
N 121-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.12.01/41(315) Հոդ.297
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
10.09.2008
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2008

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 սեպտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11508268

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

10 սեպտեմբերի 2008 թ.
ք. Երևան
N 121-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի ԹԻՎ 145-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1821-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ) ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնի, գործազուրկի և գործատուի միջև կնքվող թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագրի օրինակելի և այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի ձևերը հաստատելու մասին» թիվ 145-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) հրամանով հաստատված N 1 հավելվածի`

ա. 2-րդ կետի ա) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ. «ա) տարածքային կենտրոնից պահանջել` ապահովելու առևտրային բանկում իր անվամբ բացված բանկային հաշվի համարին այլ վայր աշխատանքի գործուղման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հունիսի 16-ի N 983-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված գումարի փոխանցումը.»,

բ. 5-րդ կետի գ) ենթակետում և 6-րդ կետի բ) ենթակետում «և էկոնոմիկայի» բառերը հանել,

գ. 10-րդ կետում «պահից» բառից հետո լրացնել «և գործում է մինչև «—»——20—թ.» բառերով.

2) հրամանով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

3) հրամանով հաստատված N 3 հավելվածում «ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ _________ին» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ _________ -ին» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Համբարձումյան

 

 

Հավելված
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարի 2008 թ. սեպտեմբերի 10-ի
թիվ 121-Ն հրամանի

«Հավելված N 2
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարի 2006 թ. օգոստոսի 24-ի
թիվ 145-Ն հրամանի

 

Ձև

 

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ __________________ -ին

 

Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

 

____________ 20 Թ. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ

(ամիս)

ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ  ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

 

Հ/հ

 

 

Գործուղվող գործազուրկի
անունը, ազգանունը, հայրանունը

 

 

 

Անձնագրի սերիան, համարը

 

 

Սոցիա-լական քարտի համարը

 

Նոր մշտական (ժամանա-կավոր) բնակու-
թյան վայրը

 

 

Բանկային ռեկվիզիտ-ները

Հատուցվող գումարը (հազ. դրամ)

Ընդամենը

որից

տեղա-փոխման տրանս-պորտա-յին ծախսերը

գույքի տեղա-փոխման տրանս-պորտային ծախսերը

օրապահիկը

միանվագ ֆինան-սական
աջակ-ցություն

մշտական բնակության
վայր այցելելու համար տրանս-պորտային
ծախս

բնակա-րանի վարձ և
կոմունալ ծախսեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության ______________________
(տարածքային (մարզային) կենտրոնի անվանումը)
Զբաղվածության մարզային (տարածքային) կենտրոնի տնօրեն

______________________

____________________

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

_________ ___ 20  թ. »