Գլխավոր տեղեկություն
Համար
N 391-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.06.16/20(294) Հոդ.200
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
23.05.2008
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 հունիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11808180

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

23 մայիսի 2008 թ.
ք. Երևան

N 391-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 803-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի մարտի 16-ի թիվ ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 21.04.2008թ. թիվ ՆՀ-85-Ն հրամանագիրը`

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու դիմումի և որակավորված հաշվապահի վկայականի ձևերը հաստատելու մասին» N 803-Ն հրամանի 1-ին և 2-րդ հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու դիմումի ձևում (հավելված 1) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար» բառերով,

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող որակավորված հաշվապահի վկայականի ձևում (հավելված 2) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով:

 

  Տ. Դավթյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան