ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 մայիսի 2008 թ. |
N 199-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵԳՈՐ ԱՇՏԱՐԱԿՑԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Եգոր Աշտարակցի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը.
Հրամայում եմ`
1. «Եգոր Աշտարակցի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2006 թ. մայիսի 6-ին տրված «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների» N Ա-043 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2009 թ. մայիսի 7-ը:
2. Հրամանն ուժի մեջ է մտնում հրամանը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից:
3. Երեք օրվա ընթացքում հրամանի պատճենը հրապարակման համար ուղարկել գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի վրա:
Նախարար` | Ա. Հարությունյան |