«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 մարտի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11203070
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ԵՎ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ
26 սեպտեմբերի 2002 թ. |
N 518-Ն N 131-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումների դեպոզիտային հաշիվների տնօրինման կարգը (հավելված 1):
ՀՀ արդարադատության |
ՀՀ ֆինանսների և |
Հավելված 1 |
Հաստատված է` |
Հաստատված է` |
Կ Ա Ր Գ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (այսուհետև` ԴԱՀԿ) ծառայության մարզային ստորաբաժանումների դեպոզիտային հաշիվների (այսուհետև` դեպոզիտային հաշիվ) տնօրինման (այդ հաշիվներից դրամական միջոցների հատկացման) գործընթացը:
2. Դեպոզիտային հաշիվների մուտքագրման դրամական միջոցների տնօրինումն իրականացվում է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը հաստատելու մասին» 10/06/1999 թ. թիվ 404 և «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» 18/01/2002 թ. թիվ 48 որոշումների պահանջներին համապատասխան գանձապետական արտաբյուջետային հաշիվների տնօրինման համար սահմանված ընթացակարգով` հաշվի առնելով սույն կարգի 3-ից 5-րդ կետերով սահմանված առանձնահատկությունները:
3. Կատարողական գործողությունների կատարման ծախսերի փոխհատուցման համար դեպոզիտային հաշվից դրամական միջոցների ելքագրման նպատակով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք` (այսուհետև` ՏԳԲ) ներկայացվող վճարման հանձնարարագրերի և կանխիկի տրամադրման հայտերին կից, ՏԳԲ են ներկայացվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման նպատակով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացվող ծախսերը հիմնավորող փաստաթղթեր` այդ ծախսերի տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:
4. Սույն կարգի 3-րդ կետում չներառված ուղղություններով դեպոզիտային հաշվից դրամական միջոցների ելքագրման նպատակով ՏԳԲ ներկայացվող վճարման հանձնարարագրերի և կանխիկի տրամադրման հայտերին կից, որպես ծախսերը հիմնավորող փաստաթղթեր` ՏԳԲ են ներկայացվում համապատասխան կատարողական թերթիկների պատճենները:
5. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված ուղղություններով դեպոզիտային հաշիվներից կանխիկ ձևով դրամական հատկացումներ կարող են տրամադրվել միայն ֆիզիկական անձանց:
6. Դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից համապատասխան կատարողական թերթի շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռք բերումը չեն համարվում պետական կարիքների համար գնումներ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|