ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 ապրիլի 2008 թ. |
N 181-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Գորիսի «Սյունիք» կոոպերատիվ ինստիտուտ» արտադրական կոոպերատիվի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիան (N 315) ««Սյունիք» ինստիտուտ» արտադրական կոոպերատիվի» անվանմամբ վերաձԵՎակերպելու ԵՎ ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարի 2004 թ. սեպտեմբերի 28-ի N 665-Ա/Ք հրամանում փոփոխություն կատարելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հիմք ընդունելով նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության առաջարկությունը՝
Հրամայում եմ`
1. «Գորիսի «Սյունիք» կոոպերատիվ ինստիտուտ» արտադրական կոոպերատիվի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության (N 315) լիցենզիան վերաձևակերպել ««Սյունիք» ինստիտուտ» արտադրական կոոպերատիվի» անվանմամբ և, այդ կապակցությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2004թ. սեպտեմբերի 28-ի N 665-Ա/Ք հրամանում «Գորիսի «Սյունիք» կոոպերատիվ ինստիտուտ» բառերը փոխարինել ««Սյունիք» ինստիտուտ» բառերով:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
L. Մկրտչյան |