Գլխավոր տեղեկություն
Համար
N 06-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.05.04/15(289) Հոդ.149
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.03.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10008125

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 մարտի 2008 թ.
ք. Երևան

N 06-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՊԱՐԵՆԱՅԻՆ ՀՈՒՄՔՈՒՄ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ԶԵԱՐԱԼԵՆՈՆԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ պարենային հումքում և սննդամթերքում զեարալենոնի պարունակության որոշման մեթոդը սահմանելու նպատակով,

 

Հրամայում եմ`

 

Հաստատել` «Պարենային հումքում և սննդամթերքում զեարալենոնի պարունակության որոշման մեթոդը» (կցվում է):

 

  Նախարար՝  Հ. Քուշկյան 

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2008 թվականի մարտի 20-ի

N 06-Ն հրամանի

 

Մ Ե Թ Ո Դ

 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ՀՈՒՄՔՈՒՄ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ԶԵԱՐԱԼԵՆՈՆԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Կիրառման ոլորտը

 

Սույն մեթոդով սահմանվում է պարենային հումքում և սննդամթերքում զեարալենոնի պարունակության որոշումը նրբաշերտ քրոմատագրաֆիկ և բարձր էֆեկտիվության հեղուկային քրոմատագրման միջոցով:

 

2. Սարքավորումներ եվ նյութեր

 

2.1 Նմուշի թափահարման սարք:

2.2 Ռոտացիոն գոլորշացուցիչ:

2.3 Լաբորատոր էլեկտրաաղաց:

2.4 Լուծույթում վիտամինների հայտնաբերման ֆլուորեսցենտային սարք, կամ ախտորոշման լամպ, կամ լյումինասկոպ:

2.5 Հեղուկային քրոմատագրման ալիքի փոփոխական երկարությամբ ուլտրամանուշակագույն դետեկտորով (կամ ֆլուորիմետրիկ դետեկտորով) սիլիկագելով աշտարակ և նախաշտարակ, մասնիկների չափերը` 5 մկմ, աշտարակի երկարությունը` 25 սմ, նախաշտարակի երկարությունը` 4,5 սմ, ներքին տրամագիծը` 4,6 մմ:

2.6 Միկրոներարկիչներ 5 մկլ և 10 մկլ:

2.7 ՆՇՔ-ի համար հերմետիկ փակվող ապակյա խցիկներ:

2.8 ՆՇՔ-ի համար թիթեղներ` 15 x15 սմ կամ 20 x 20 սմ չափսերով:

2.9 Հարթահատակ 250 մլ կոնաձև կոլբեր:

2.10 Տանձաձև 100 մլ-նոց կոլբեր:

2.11 Տանձաձև 10-20 մլ-նոց կոլբեր:

2.12 Չափիչ 100 մլ-նոց կոլբեր:

2.13 Չափիչ 100 մլ-նոց գլաններ, հերմետիկ փակվող խցանով:

2.14 Բաժանիչ ձագարներ:

2.15 Քրոմատագրման ապակյա աշտարակ, 220 մմ x 15 մմ:

2.16 Տանձիկով ապակյա հեղուկացրիչ:

2.17 Զեարալենոնի ստուգիչ (ստանդարտ) լուծույթ` 10 մգ/մկլ բենզոլային լուծույթ:

2.18 Ացետոնիտրիլ:

2.19 Ացետոն, «մհհ»:

2.20 Բենզոլ, «մհհ»:

2.21 Հեքսան, «մ» կամ հեպտան, «մհհ»:

2.22 Էթանոլ:

2.23 Աղաթթվական ալյումին 6-ջրով, «մհհ»:

2.24 Ծծմբաթթվական նատրիում անջուր, «մհհ»:

2.25 Նատրիումի հիդրոկարբոնատ, «մհհ»:

2.26 Աղաթթվական նատրիում, «քմ»:

2.27 Մրջնաթթու, «մ»:

2.28 Կայուն կապույտ B-աղ (դիազոլ կապույտ C) կամ կայուն մանուշակագույն B-աղ. հյուսվածքաբանության համար:

2.29 Ակտիվացված ածուխ:

2.30 Եթեր, բժշկական:

Սույն մեթոդում կիրառվում են հետևյալ հապավումները`

«մհհ»` մաքուր հետազոտության համար,

«մ»` մաքուր,

«քմ»` քիմիապես մաքուր,

ՆՇՔ` նրբաշերտ քրոմատագրում,

Rf` նյութի ճակատի (մեկնարկի գծից մինչև բծի կենտրոն) հարաբերությունը լուծիչների ճակատին (մեկնարկի գծից մինչև լուծիչների ճակատի գիծը),

ԲԷՀՔ` բարձր էֆեկտիվության հեղուկային քրոմատագրման սարք:

Օգտագործվող չափման միջոցները, սարքավորումները, քիմիական նյութերը իրենց չափագրական բնութագրերով պետք է ապահովեն մեթոդի ճշտության աստիճանը:

 

3. Լուծամզում

 

Հետազոտվող նմուշը 1-2 րոպեում մանրացնում են լաբորատոր աղացով կամ սրճաղացով: Մանրացված ցորենից կամ ալյուրից 25 գ լցնում են 250 մլ-ոց կոնաձև, հարթահատակ կոլբի մեջ, ավելացնում են 20 մլ թորած ջուր, հետո` 105 մլ ացետոնիտրիլ: Թափահարման սարքի վրա թափահարում են 30 րոպեի ընթացքում: Ստացված խառնուրդը ֆիլտրում են ծալքերով ֆիլտրե թղթով` չափիչ գլանի մեջ: Զեարալենոնի հետազոտության համար վերցնում են 50 մլ լուծամզուկ:

 

4. Զեարալենոնի պարունակության հայտնաբերումը, նույնացումը եվ հաշվարկումը

 

4.1 Լուծամզուկի մաքրումը.

500 մլ-ոց բաժանիչ ձագարի մեջ լցնում են 50 մլ ֆիլտրատ, ավելացնում 50 մլ հեքսան (կամ հեպտան)` հագեցված ացետոնիտրիլով (500 մլ-ոց կոնաձև սրվակի մեջ լցնում են 200 մլ հեքսան և 30 մլ ացետոնիտրիլ, արագ կերպով թափահարում են և շերտավորումից հետո վերցնում են վերևի հեքսանային շերտը) և թափահարում: Շերտերի բաժանվելուց հետո, վերևի հեքսանային շերտը թափվում է: Ներքևի ացետոնիտրիլային շերտը երկու անգամ թափահարում են 30-ական մլ հեքսանով հագեցված ացետոնիտրիլով, ամեն անգամ թափելով վերևի հեքսանային շերտը: Բաժանիչ ձագարի մեջ գտնվող յուղազրկված ացետոնիտրիլի մզուկի վրա ավելացնում են 100 մլ թորած ջուր և 50 մլ բենզոլ: Թափահարում են և շերտավորումից հետո առանձնացնում վերևի բենզոլային շերտը: Եթե շերտավորումը լավ չի կատարվում, ավելացնում են 10 մլ նատրիումի քլորիդի հագեցած լուծույթ և խառնուրդը նորից թափահարում: Ջրային շերտը կրկնակի անգամ մաքրում են 30-ական մլ բենզոլով: Բենզոլային շերտերը միացնում և չորացնում են անջուր ծծմբաթթվային նատրիումով, որից հետո ֆիլտրում են 100 մլ-ոց տանձաձև կոլբի մեջ և գոլորշացնում են ռոտացիոն գոլորշացուցչի վրա 450C-ից ոչ ավելի ջերմաստիճանում: Ծծմբաթթվական նատրիումը լվանում են 10 մլ բենզոլով: Լվացուկը ֆիլտրելով ավելացնում են նույն տանձաձև կոլբի մեջ և գոլորշացնում մինչև վերջ: Մնացորդը լուծում են 500 մկլ բենզոլի մե (լուծույթ 1):

4.2 Զեարալենոնի հայտնաբերումը և հաստատումը ՆՇՔ-ի օգնությամբ.

«Սիլուֆոլի» թիթեղի ներքևի եզրից 12 մմ բարձրության վրա նշում են բարակ մատիտով, որի վրա, իրարից 2 սմ հեռավորության վրա, միկրոներարկիչի օգնությամբ կաթեցնում են 5 և 10 մկլ լուծույթ 1-ից: 5 և 10 մկլ հետքերի արանքում, 1-ական սմ հեռավորության վրա, կաթեցնում են 5, 10 և 20 մկլ զեարալենոնի ստանդարտ լուծույթ (համապատասխանաբար 50, 10, 20 նգ): Նմանապես պատրաստում են «Սիլուֆոլի» 2-րդ թիթեղը: Երկու թիթեղներն էլ տեղավորում են ՆՇՔ-ի ապակյա խցիկի մեջ, որի մեջ լցված է հեքսան-ացետոն (7:3 հարաբերությամբ) լուծույթ: Երբ լուծիչների եզրագիծը հասնում է թիթեղի վրա նշված վերևի գծին (վերևի եզրից 3 սմ ներքև), թիթեղները հանում են և 2-3 րոպե չորացնում օդում:

Զեարալենոնի հայտնաբերման համար 1-ին թիթեղը հեղուկացրիչի օգնությամբ մշակում են ալյումինի քլորիդի 10%-ոց սպիրտային լուծույթով: Թիթեղը չորացնում են չորացնող պահարանում 10 րոպե 100-1050C ջերմաստիճանում: Եթե թիթեղի վրա նմուշի հայտնաբերված հետքը իր ֆլուորեսցենցիայի գույնով (կապույտ) համընկնում է զեարալենոնի ստանդարտ լուծույթի հետքի գույնի հետ, ապա դա վկայում է նմուշի մեջ զեարալենոնի առկայությունը:

Զեարալենոնի առկայության հաստատման համար 2-րդ ՆՇՔ թիթեղը հեղուկացրիչի օգնությամբ մշակում են կայուն կապույտ «B»-աղի 1%-նոց լուծույթով կամ կայուն մանուշակագույն «B»-աղի 1%-նոց ջրային լուծույթով, հետո` անմիջապես ածխաթթվական նատրիումի 5% լուծույթով` մինչև զեարալենոնի ստանդարտ հետքի մուգ կարմիր երանգի հայտնվելը:

Նմուշի մեջ զեարալենոնի առկայությունը հաստատվում է, եթե թիթեղի վրա հայտնաբերված հետքերը գույնով և քրոմատագրման շարժողականությամբ (Rf) համապատասխանում են զեարալենոնի ստանդարտին:

4.3 Երկչափ ՆՇՔ-ի օգնությամբ զեարալենոնի քանակական հայտնաբերումը.

ՆՇՔ թիթեղի վրա մատիտով նշում են բարակ գիծ, չվնասելով սիլիկագելի շերտը: Ներքևի աջ անկյունում, եզրից 12 մմ հեռավորության վրա միկրոկաթոցիկի օգնությամբ, քրոմատագրման թիթեղի վրա կաթեցնում են 20 մկլ լուծույթ 1-ից: Քրոմատագրման թիթեղի վերևի աջ անկյունում միկրոկաթոցիկի օգնությամբ կաթեցնում են 3 և 7 մկլ զեարալենոնի ստանդարտ լուծույթից, 10 և 20 մկլ լուծույթ 1-ից, ներքևի ձախ անկյունում կաթեցնում են 5 և 10 մկլ զեարալենոնի ստանդարտ լուծույթից, 2 և 5 մկլ լուծույթ 1-ից: Թիթեղը տեդադրում են քրոմատագրման խցիկի մեջ, որտեղ լցված է հեքսան-ացետոն (7:3 հարաբերությամբ) խառնուրդը և քրոմատագրում են առաջին ուղղությամբ մինչև հեղուկի եզրագծին հասնելը (որը նախօրոք նշված էր թիթեղի վերևի եզրից 4,5 սմ հեռավորության վրա), այնուհետև թիթեղը հանում են խցիկից և 5 րոպե չորացնում օդում: Հետո թիթեղը տեղադրում են քրոմատագրման խցիկի մեջ, որտեղ լցված է շարժուն ֆազը` տոլուոլ-էթիլացետատ-քլորոֆորմ 85% մրջնաթթու (45:25:25:5 հարաբերությամբ) և քրոմատագրում են 2-րդ ուղղությամբ մինչև հեղուկի եզրագծին հասնելը (որը նույնպես նշված էր թիթեղի վերին եզրից 4,5 սմ հեռավորության վրա): Թիթեղը հանում են խցիկից, չորացնում և հայտածում են ալյումինի քլորիդի (AlCL3) 10% սպիրտային լուծույթով, որից հետո շարունակում են ինչպես 4.2 կետում: Համեմատելով զեարալենոնի ստանդարտ լուծույթի տարբեր կոնցենտրացիաների հետքերի գույների ինտենսիվությունը նմուշի (լուծույթ 1) հետքի գույնի ինտենսիվության հետ, որոշում են զեարալենոնի քանակը (նգ) մզուկի մեջ: Նմուշի մեջ զեարալենոնի քանակը հաշվում են հետևյալ բանաձևով.

 

C = V× V3 × m
V2 × V4 × M × 1000
(մգ/կգ)

 

որտեղ`

C- զեարալենոնի քանակն է նմուշում, մգ/կգ,

V1 -լուծամզման համար վերցված ջուր -ացետոնիտրիլ խառնուրդի ծավալն է (125 մլ),

V2 - հետազոտության համար վերցված ջուր-ացետոնիտրիլ խառնուրդի ծավալն է (50 մլ),

V3 - ՆՇՔ-ից առաջ մաքրված լուծամզուկի (լուծույթ 1) ծավալն է (500 մկլ),

V4 - թիթեղի վրա կաթեցվող մաքուր լուծամզուկի (լուծույթ 1) ծավալն է (20 մկլ),

M - անալիզի համար վերցված նմուշի կշիռն է (25 գ),

m-V4 մկլ մաքրված լուծամզուկի մեջ զեարալենոնի հայտնաբերված քանակն է (նգ):

Հաշվի առնելով փակագծերում նշված ծավալները և կշիռները` բանաձևը կարտահայտվի հետևյալ ձևով`

 

C= 0.0025.m մգ/կգ

 

Եթե նմուշի մեջ հայտնաբերված զեարալենոնի հետքերի գույնի հագեցվածությունը գերազանցում է ստանդարտ լուծույթի հետքերի գույնի հագեցվածությանը` համապատասխանող 20 մկլ ստանդարտ լուծույթին (200 նգ զեարալենոն), ապա քրոմատագրման թիթեղի վրա կաթեցնում են կամ լուծամզուկի քիչ քանակություն (փոքրացնել V4  ծավալը ), կամ էլ` լուծույթ 1-ը նոսրացնում են բենզոլով (մեծացնել V3  ծավալը)` հաշվարկային բանաձևի մեջ կատարելով համապատասխան ճշգրտումներ:

4.4 Զեարալենոնի հայտնաբերման և քանակական որոշման բարձր էֆեկտիվության հեղուկային քրոմատագրման (ԲԷՀՔ) եղանակը.

ԲԷՀՔ-ի պայմանները. շարժուն ֆազը` հեքսան-դիէթիլեթեր-քացախաթթու (65:35:1 հարաբերությամբ) արագությունը` 1,5 մլ/րոպե կամ պետրոլեային եթեր (եռման աստիճանը 40-700C) -դիէթիլեթեր-քացախաթթու (50:50:1 հարաբերությամբ) արագությունը` 2 մլ/րոպե: Խորհուրդ է տրվում պետրոլեային եթերը և հեքսանը օգտագործել թորելուց հետո, եթերը օգտագործել ալյումինի օքսիդի 5 սմ շերտով ֆիլտրելուց հետո: Ուլտրամանուշակագույն դետեկտոր` ալիքի երկարությունը 283 նմ, զգայունությունը` սանդղակի 0,005 օպտիկական խտության միավոր (Օ.Խ.Մ), ինքնագրիչի սանդղակը` 10 մՎ: Ֆլյուորոմետրիկ դետեկտորը օգտագործելու դեպքում գրգռման գծի վրա ալիքի երկարությունը դրվում է մոտավորապես 283 նմ, իսկ էմիսսիայի գծի վրա ֆիլտրը` սկսած 420 նմ-ից (մոնոքրոմատորի դեպքում` 440 նմ):

Սարքի սանդղավորման համար միկրոներարկիչի օգնությամբ ներարկում են 2 և 5 մկլ ստանդարտ լուծույթ, որը համապատասխանում է 20 և 50 նգ զեարալենոնի պարունակությանը: Ստանդարտ լուծույթի ամեն մի քանակի համար քրոմատագրամի վրա հաշվում են պիկի բարձրությունը: Պիկի դուրս գալու ժամանակը կազմում է 5-7 րոպե:

Քրոմատագրաֆ են ներարկում 10 մկլ լուծույթ 1-ից: Զեարալենոնի քանակը հաշվարկում են համեմատելով նմուշի և ստանդարտի պիկերի դուրս գալու ժամանակը և բարձրությունը (մմ): Զեարալենոնի խտությունը հաշվում են հետևյալ բանաձևով`

 

C = V1 × V3 × m × h1           
V2 × V4 × M × h2 × 1000
(մգ/կգ)

 

որտեղ`

C` զեարալենոնի քանակը նմուշում, մգ/կգ,

V1` ջուր -ացետոնիտրիլ խառնուրդի քանակը, մլ (125),

V2` անալիզի համար վերցված ջուր-ացետոնիտրիլ խառնուրդի ծավալը մլ-ով (50 մլ),

V3` ԲԷՀԳՔ-ից առաջ մաքրված լուծամզուկի ծավալը (լուծույթ 1) մկլ-ով (500 մկլ),

V4` մաքրված լուծամզուկի (լուծույթ 1) ծավալը մկլ-ով (20 մկլ),

M` անալիզի համար վերցված նմուշի կշիռը (25 գ),

m` ԲԷՀՔ ներարկվող զեարալենոնի ստանդարտի քանակը (նգ),

h1` ստանդարտ պիկի բարձրությունը մմ-ով,

h2` նմուշի մեջ հայտնաբերված զեարալենոնի պիկի բարձրությունը մմ-ով:

Եթե զեարալենոնի պիկի բարձրությունը դուրս է գալիս սանդղակի սահմաններից, ապա անալիզը կրկնում են վերցնելով (V3) լուծույթի ավելի փոքր ծավալ: