118.0302.07.12.00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
7 դեկտեմբերի 2000 թ. |
N 302 |
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետը, 8-րդ հոդվածի 10-րդ և 13-րդ կետերը և 9-րդ հոդվածի 3-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել`
ա) շահումով խաղի և խաղատան գործունեության կազմակերպման լիցենզիա ստանալու դիմումի ձևը (կցվում է).
բ) շահումով խաղի և խաղատան գործունեության կազմակերպման լիցենզիանրի ձևերը (կցվում են).
գ) շահումով խաղերի և խաղատների գործունեության կազմակերպման լիցենզիաների գրանցամատյանների ձևերը (կցվում են).
դ) շահումով խաղի և խաղատան գործունեության կազմակերպման վերաբերյալ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգը (կցվում է).
ե) «Ամերիկյան պտուտակախաղ», «Բլեք ջեք» և «Պոկեր» սեղանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնները (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1998 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 381 և 1999 թվականի մարտի 23-ի «Ամերիկյան պտուտակախաղ», «Բլեք Ջեք» և «Պոկեր» սեղանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնները հաստատելու մասին» N 108 հրամանները:
Նախարար |
Վ. Խաչատրյան |
Հաստատված է |
Դ Ի Մ ՈՒ Մ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
q |
ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ |
q |
ԽԱՂԱՏԱՆ |
|
դիմողի անվանումը, կազմակերպական- իրավական ձևը իրավաբանական անձի գտնվելու վայրը խաղասրահի գտնվելու վայրը հեռ.`
|
_____________________ _____________________ _____________________ _____________________ |
Դիմումին կից ներկայացնում եմ`
դիմողի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները | q |
(Տողը հանվել է 09.02.01 N 37) | q |
պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի տեղեկանքը` խաղասրահի տարածքում համակարգը` դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին | q |
խաղասրահի տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը | q |
շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները | q |
տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմնից` խաղասրահի Երևանի և մարզկենտրոնների վարչական սահմաններից ուղիղ գծով հեռավորության վերաբերյալ | q |
տեղեկանք տարածքային հարկային մարմնից` դիմողի հարկային պարտավորությունների վերաբերյալ | q |
տեղեկանք սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնից` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով դիմողի պարտավորությունների վերաբերյալ | q |
շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման և անցկացման կանոնակարգը` երկու օրինակից, հաստատված դիմողի կառավարման համապատասխան մարմնի կողմից | q |
Սույնով հայտնում եմ նաև, որ «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 5-րդ կետի պահանջը խախտված չէ:
Առդիր` թերթ:
Ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են,
որի համար ստորագրում եմ` |
________________ ստորագրություն |
__ _________2000 թ. |
_________________ |
Հաստատված է |
Հաստատված է |
Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2000 թ. դեկտեմբերի 7-ի N 302 հրամանով
Ձ Ե Վ
շահումով խաղի գործունեության կազմակերպման լիցենզիաների գրանցամատյանի*
կազմակերպչի անվանում և կազմակերպական-իրավական ձև իրավաբանական անձի գտնվելու վայրը խաղասրահի գտնվելու վայրը պետական գրանցման վկայականի համար լիցենզիայի համար տրամադրման ամսաթիվ լիցենզիայի գործողության ընթացքում արձանագրված խախտումներ (ամսաթիվ, խախտում, կիրառված պատասխանատվության միջոց)
Ձ Ե Վ
խաղատան գործունեության կազմակերպման լիցենզիաների գրանցամատյանի*
կազմակերպչի անվանում և կազմակերպական-իրավական ձև |
իրավաբանական անձի գտնվելու վայրը |
խաղասրահի գտնվելու վայրը |
պետական գրանցման վկայականի համար |
լիցենզիայի համար |
տրամադրման ամսաթիվ |
լիցենզիայի գործողության ընթացքում արձանագրված խախտումներ (ամսաթիվ, խախտում, կիրառված պատասխանատվության միջոց) |
___________
գրանցամատյանների բոլոր էջերը համարակալվում և կնքվում են նախարարության կողմից
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
շահումով խաղի եվ խաղատան գործունեության կազմակերպման վերաբերյալ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման
1. Սույն կարգը սահմանում է շահումով խաղի և խաղատան գործունեություն կազմակերպող անձանց կողմից «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի 3-րդ կետին համապատասխան իրենց գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգը:
2. Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը ներկայացնում է`
ա) յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 30-րդ օրը, համապատասխան տարածքային մարմնի և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի տեղեկանքը հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով կազմակերպչի պարտավորությունների վերաբերյալ.
բ) հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները, մինչև հաշվետու տարվա հաջորդող տարվա ապրիլի 15-ը, հրապարակում է թերթում, և դրա մասին 10-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին` կցելով թերթի մեկ օրինակը:
Հաստատված է |
«Ամերիկյան պտուտակախաղ», «Բլեք ջեկ» եվ «Պոկեր» սեղանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնները
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ
Պտուտակախաղն իրենից ներկայացնում է մի սեղան, որի մի անկյունում տեղադրված է պտուտակը (պտուտակաանիվը), որի դաշտը բաժանված է կարմիր և սև գույներով ներկված սեկտորների, ինչպես նաև համարակալված է 1-ից 36 և 0 թվերով: Սեղանի մնացած մասում պատկերված է դաշտը, որի վրա խաղացողները դնում են խաղանիշերը (խաղագումարները):
Դաշտը բաղկացած է 2 մասից` արտաքին և ներքին: Դաշտի ներքին մասը իր հերթին բաժանված է 37 թվերի` 0-ից մինչև 36, որոնք նույնպես ներկված են կարմիր և սև գույներով:
Պտուտակախաղ խաղալու համար յուրաքանչյուր խաղացող պետք է խաղատան դրամարկղից ձեռք բերի համապատասխան խաղանիշեր, այնուհետև, մոտենալով խաղասեղանին, դրանք փոխարինել գունավոր խաղանիշերի (սեղանի վրա գունավոր խաղանիշերի արժեքը սահմանվում է խաղացողի կողմից, որը ցուցադրվում է խաղասեղանի անկյունում գտնվող հատուկ ցուցանակի վրա): Խաղալու ընթացքում խաղացողը կարող է նաև տեղում ձեռք բերել խաղանիշեր` խաղարկողին վճարելով խաղանիշերի արժեքին համապատասխան գումար:
Խաղացողները կարող են լինել նվազագույնը մեկ, իսկ առավելագույն խաղացողների քանակը պայմանավորված է խաղանիշերի գույների քանակով:
Այն, թե որտեղ է խաղացողը տեղադրում խաղանիշը կամ խաղանիշերը պտուտաձողի սեղանի վրա, կարևոր է: Խաղանիշի ճիշտ տեղադրումը որոշելը խաղացողի պարտականությունն է:
Խաղարկողը պտտում է պտուտաձողի անիվը մեկ ուղղությամբ, իսկ փոքրիկ սպիտակ գնդակը նետում հակառակ ուղղությամբ: Ընդ որում, խաղարկողն իրավունք չունի խաղի ընթացքում փոխել պտուտաձողի անիվի ուղղությունը: Խաղանիշերը կարող են դրվել պտուտաձողի սեղանին մինչև խաղավարի կողմից «խաղագումարների տեղադրումներն ավարտված են» հայտարարելը:
Երբ գնդակը կանգնում է, խաղարկողը հայտարարում է հաղթող համարը: Սկզբում սեղանը ազատվում է պարտված խաղագումարներից, որից հետո հաղթողները ստանում են իրենց հասանելիք գումարները: Այդ ժամանակահատվածում խնդրվում է խաղասեղանին ձեռք չտալ և սպասել մինչև խաղարկողը չհայտարարի` «Դրեք խաղագումարները»: Նույն վանդակում խաղագումար կարող է դնել մի քանի խաղացող: Երբ տեղադրված է/են խաղագումար/ներ 1-ից, 18-ի, 19-ից 36-ի, կենտի, զույգի, կարմիրի կամ սևի վրա, և գնդակը կանգ է առնում 0-ի վրա, ապա դրված ամբողջ խաղագումարներն անցնում են խաղարկողին:
q |
Խաղագումարների կատարման տարբերակները |
շահումներն ըստ խաղագումարների տեղադրության |
1. | լրիվ վանդակում (ներառյալ 0 թիվը) (մեկ թիվ) | խաղագումարը 35-ապատկվում է |
2. | վանդակները կիսող գծի վրա (ներառյալ 0-ն) (երկու թվերից մեկը) | խաղագումարը 17-ապատկվում է |
3. | տվյալ ուղղության վանդակների թվերից որևէ մեկը (երեք թվերից մեկը) | խաղագումարը 11-ապատկվում է |
4. | վանդակների խաչմերուկում (չորս թվերից մեկը) | խաղագումարը 8-ապատկվում է |
5. | վեց թվերից որևէ մեկը (վեց թվից մեկը) | խաղագումարը 5-ապատկվում է |
6. | տասներկու թվերից որևէ մեկը (1-12, 13-24, 25-36) | խաղագումարը եռապատկվում է |
7. | տասնութ թվերից որևէ մեկը (1-18, 19-36) | խաղագումարը կրկնապատկվում է |
8. | կարմիր կամ սև (գույնի գուշակում) | խաղագումարը կրկնապատկվում է |
9. | կենտ կամ զույգ | խաղագումարը կրկնապատկվում է |
ԲԼԵՔ ՋԵԿ
Խաղի կազմակերպման համար հարկավոր են`
ա) խաղաթղթերի 6 կապուկ.
բ) հատուկ խաղասեղան.
գ) խաղաթղթերի հատուկ արկղ, որը պատրաստված է այնպես, որ խաղաթղթերը հերթականությամբ են դուրս գալիս արկղից:
«Բլեք Ջեք» խաղալու համար յուրաքանչյուր խաղացող պետք է խաղատան դրամարկղից ձեռք բերի համապատասխան խաղանիշեր: Խաղը վարում է խաղարկողը, որը բոլոր խաղացողների հետ խաղում է միաժամանակ: Խաղին մասնակցելու համար անհրաժեշտ է խաղագումարներ դնել: Խաղացողի խնդիրն է վերցնել այնքան խաղաթուղթ, մինչև որ դրանց ընդհանուր գումարը դառնա 21 միավոր (խաղաթղթերի գումարը չպետք է գերազանցի 21 միավորը) կամ մոտենա 21 միավորին և գերազանցի խաղարկողի մոտ հավաքված խաղաթղթերի միավորների գումարին: Բոլոր խաղաթղթերը, բացի արքայից, թագուհուց և զինվորից, որոնք հաշվվում են 10 միավոր, և մեկնոցից, որը կարող է հաշվվել 1 կամ 11` կախված խաղացողի ցանկությունից, հաշվվում են համապատասխան այն թվերի, որոնք նշվում են խաղաթղթերի վրա: Յուրաքանչյուր խաղացողին տրվում է երկու խաղաթուղթ (բաց վիճակում): Խաղարկողը վերցնում է մեկ խաղաթուղթ (բաց վիճակում): Երբ խաղացողն ունի երկու խաղաթուղթ, նա կարող է որոշել վերցնել ևս մեկ կամ մի քանի խաղաթուղթ, կամ այլևս խաղաթղթեր չվերցնել: Եթե խաղացողի խաղաթղթերի գումարը գերազանցի 21 միավորը, ապա նա համարվում է պարտված: Եթե խաղացողներին տրված են լինում խաղաթղթեր, խաղարկողը իրեն վերցնում է այնքան խաղաթուղթ, մինչև խաղաթղթերի գումարը հասնի առնվազն 17 միավոր:
Խաղացողը համարվում է շահող, երբ նրա խաղաթղթերի գումարը չի գերազանցել 21 միավորը և բարձր է խաղարկողի խաղաթղթերի միավորների գումարից, կամ խաղարկողի միավորների գումարը գերազանցում է 21-ը: Խաղարկողի և խաղացողի հավասար միավորների դեպքում խաղագումարները նույնությամբ պահպանվում են: Այն խաղացողը, որի երկու խաղաթղթերի միավորների գումարը կազմում է 21 (Black Jack), ստանում է պարգևատրում իր կատարած խաղագումարի կեսի չափով, բացառությամբ այն դեպքի, երբ խաղարկողի մոտ 2 խաղաթղթերի միավորների գումարը նույնպես 21 միավոր է: Եթե խաղացողին բացվել է 2 նույն միավորային խաղաթղթեր, ապա նա կարող է իր դրած խաղագումարի չափով ևս մեկ խաղագումար դնել, առանձնացնել խաղաթղթերը և 2 տեղում վերցնել խաղաթղթեր Split: Երկու մեկնոցի դեպքում Split-ը կատարվում է միայն մեկ անգամ և տրվում է մեկական խաղաթուղթ: Մնացած բոլոր դեպքերում Split կարելի է կատարել մինչև 3 անգամ:
Խաղաթղթերը բաժանելու ընթացքում խաղացողներին չի թույլատրվում խաղագումարները փոխել: Արկղի խաղաթղթերը վերջանալուց հետո այդ խաղաթղթերը խառնվում և տեղադրվում են արկղի մեջ:
Խաղացողն իրավունք ունի կրկնապատկել իր խաղագումարը ցանկացած 2 խաղաթղթի վրա, որի դեպքում ստանում է միայն մեկ խաղաթուղթ:
Եթե խաղացողի մոտ բացվել է Black Jack, իսկ խաղարկողի մոտ մեկնոց, ապա խաղարկողը խաղացողին կարող է առաջարկել խաղագումարի կրկնապատիկը` անկախ խաղարկողի մոտ հաջորդ խաղաթղթի միավորից:
Խաղատան կողմից տրվող առավելություններ
Երբ խաղարկողի մոտ բացված խաղաթուղթը մեկնոց է, խաղատունը հնարավորություն է ընձեռում խաղացողներին ապահովագրելու իրենց խաղագումարները Black Jack-ից: Ապահովագրման չափը կազմում է խաղագումարի կեսը: Եթե խաղարկողի մոտ բացվել է Black Jack, ապա ապահովագրումը վճարվում է 1:2 հարաբերությամբ, իսկ եթե չի բացվել, ապա նա վերցնում է ապահովագրումը և խաղը շարունակվում է:
Խաղացողն իրավունք ունի հրաժարվել խաղից` զոհաբերելով խաղագումարի կեսը, բացառությամբ այն դեպքի, երբ խաղարկողի մոտ բացված է մեկնոց: Այդուհանդերձ, այդ սահմանափակումը, խաղատան կազմակերպչի հայեցողությամբ, ի օգուտ խաղացողի կարող է նաև չկիրառվել:
ՊՈԿԵՐ
Պոկեր թղթախաղը հիմնվում է 5 թղթախաղերի աստիճանների վրա, որը խաղում են հատուկ խաղասեղանի վրա, ուր պատկերված են խաղագումարի` Ante-ի («Կոնի»), կրկնապատկման և դեպոզիտի` «Բոնուսի» վանդակները:
«Պոկեր» խաղալու համար յուրաքանչյուր խաղացող պետք է խաղատան դրամարկղից ձեռք բերի համապատասխան խաղանիշեր: Խաղացողները խաղասեղանի խաղաշրջանակի Ante-ի վրա դնում են սկզբնական խաղագումարները մինչև խաղարկողի «Խաղագումարների տեղադրումներն ավարտված են» հայտարարելը:
Խաղարկողը իրեն և խաղացողներին բաժանում է 5-ական խաղաթուղթ երեսով ներքև (փակ), իսկ խաղարկողի վերջին խաղաթուղթը դրվում է երեսով վերև (բաց): Մինչև բաժանման ավարտը խաղացողներն իրավունք չունեն ձեռք տալ խաղաթղթերին: Խաղացողները իրենց խաղաթղթերը դիտելուց հետո որոշում են` շարունակել խաղը, թե` ոչ: Եթե ոչ, ապա խաղարկողը խաղաթղթերի հետ միասին վերցնում է Ante-ի գումարը: Եթե խաղացողը որոշում է շարունակել խաղը, ապա Ante-ի կրկնակի չափով գումարը (կրկնապատկման գումար) դրվում է խաղասեղանի կրկնապատկման մասում: Դրանից հետո խաղարկողը բացում է մնացած 4 խաղաթղթերը: Երբ խաղարկողի մոտ չկա խաղաձեռք` այսինքն խաղարկողը չունի խաղին մասնակցելու խաղաթղթերի նվազագույն համակցումը (մեկնոց, թագավոր), ապա խաղացողներին վերադարձվում է Ante-ի և Ante-ի կրկնակի չափով գումարը, ինչպես նաև վճարվում է լրացուցիչ գումար` Ante-ի չափով: Եթե խաղարկողի խաղաթղթերի համակցումը որակավորվում է, ապա խաղարկողը համեմատում է իր և խաղացողների խաղաթղթերը: Եթե խաղացողի խաղաթղթերի համակցումն ավելի բարձր կարգի է, քան խաղարկողինը, ապա խաղացողին վերադարձվում է Ante-ի և Ante-ն կրկնակի չափով գումար, վճարվում է Ante-ի գումարի չափով գումար, ինչպես նաև շահման լրացուցիչ գումար` հետևյալ աղյուսակի համաձայն`
խաղաթղթերի համակցումը |
շահման լրացուցիչ գումարը |
մեկ զույգ կամ ցածր (մեկնոց-թագավոր) |
1 |
երկու զույգ |
2 |
երեք նույնատիպ |
3 |
Straight (ցանկացած 5 հաջորդականություն) |
4 |
Flush (ցանկացած 5 նույներանգ) |
5 |
Full House (1 զույգ և 3 նույնատիպ) |
7 |
չորս նույնատիպ |
20 |
Straight flush (նույներանգ 5 հաջորդականություն |
50 |
Royal flash (նույներանգ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկնոցով) |
100 |
Յուրաքանչյուր խաղացող իր ցանկությամբ կարող է գնել ևս մեկ խաղաթուղթ` նախօրոք վճարելով Ante-ի մասում դրված գումարի չափով գումար և վերադարձնելով իր մոտ եղած 5 խաղաթղթերից որևէ մեկը:
Խաղին միանգամից կարող են մասնակցել այնքան խաղացողներ, որքան սեղանի վրա կան Ante-ի համար նախատեսված տեղեր:
Առկա է նաև որոշակի համակցումների ստացման դեպքում երաշխավորված շահումների ստացման հնարավորություն, որից օգտվելու համար խաղացողը պետք է խաղագումարից բացի խաղասեղանի վրա հատկացված համապատասխան «Բոնուս»-ի տեղում դնի խաղագումար` խաղատան կազմակերպչի սահմանած չափով: Այս խաղագումարը մասնակցին հնարավորություն է ընձեռում, անկախ խաղավարի խաղաթղթերի զուգակցումից, Flush, Full House, Չորս նույնատիպ, Straight flush կամ Royal flash համակցումներ ունենալու դեպքում ստանալ որոշակի շահում` կազմակերպչի սահմանած չափով:
Խաղացողները չպետք է քննարկեն և միմյանց ցույց տան իրենց խաղաթղթերի համակցումը:
Եթե խաղացողին բաժանվել է սխալ թվով խաղաթուղթ, ապա նրա համակցումը չի հաշվվում: Եթե խաղարկողի կողմից իրեն 5-ի փոխարեն բաժանվել է 4 խաղաթուղթ, ապա նա պետք է բաժանի լրացուցիչ խաղաթուղթ` համակցումը լրացնելու նպատակով: Խաղարկողի կողմից իրեն խաղաթղթերի ցանկացած այլ սխալ բաժանումը հանգեցնում է բոլոր համակցումների զրոյացմանը, և խաղաթղթերը ենթակա են նորից խառնման:
Խաղացողները պետք է ողջ խաղի ընթացքում իրենց խաղաթղթերը պահեն խաղարկողի տեսադաշտում: Իր խաղաթղթերը դիտելուց և դրանք երեսով ներքև դնելուց հետո խաղացողն այլևս իրավունք չունի դրանց ձեռք տալ:
Խաղարկողը պարտավոր է պատասխանել խաղի կարգի վերաբերյալ խաղացողների հարցերին:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2001 թ.
պետական գրանցման թիվ 11800166