ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 ապրիլի 2008 թ. |
N 196-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Մարաթուկ դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածով, հիմք ընդունելով «Մարաթուկ դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գ. Հակոբյանի 2008թ. մարտի 11-ի դիմումը և ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը՝
Հրամայում եմ`
1. «Մարաթուկ դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության 2005թ. նոյեմբերի 29-ի N 355 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2008թ. սեպտեմբերի 1-ը:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
L. Մկրտչյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|