Գլխավոր տեղեկություն
Համար
N 244-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.06.15/15(192) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.04.2008
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 ապրիլի 2008 թ.
ք. Երևան

  N 244-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Ա. Ծատուրյան» ավտոդպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգի» 4-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի 2008 թ. ապրիլի 17-ի եզրակացությունը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Ա. Ծատուրյան» ավտոդպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ հիմնական ընդհանուր կրթության հիմքով, առկա ուսուցմամբ, 2 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 30 տեղով` «B կարգի», 3 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 30 տեղով` «BC կարգի» տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը և հսկողությունը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

L. Մկրտչյան