Գլխավոր տեղեկություն
Համար
N 937-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.10.22/36(310) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.07.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 հուլիսի 2008 թ.
ք. Երևան

 N 937-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՔՐԻՍՏԻՆԵ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, անհատ ձեռնարկատեր Քրիստինե Դարբինյանի 18.06.08 թվականի N 3370-Դ դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Անհատ ձեռնարկատեր Քրիստինե Դարբինյանի գործունեության (2005 թվականի նոյեմբերի 9-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000287 լիցենզիա) իրականացման վայրը (ք. Երևան, Տիգրան Մեծի 6) տեղափոխել ք. Երևան, Վրացական փող., թիվ 10/2 հասցե։

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։

 

Նախարար 

Հ. Քուշկյան