Գլխավոր տեղեկություն
Համար
N 71-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.10.01/26(266) Հոդ.243
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.07.2008
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հուլիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 10208225

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

21 հուլիսի 2008 թ.

ք. Երևան

 N 71-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին»  Հայաստանի  Հանրապետության  oրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի փետրվարի 17-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 15-Ն հրամանի առաջին կետով հաստատված «Դատական ակտերի հարկադիր կատարումն  ապահովող ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին հավասարեցված այլ  պաշտոնների անվանացանկը» շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

 

  Գ. Դանիելյան

 

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2008 թվականի հուլիսի 21-ի

N 71-Ն հրամանի

 

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

Պաշտոնների  դասակարգումը ըստ խմբերի 

Հարկադիր կատարման  ծառայության պաշտոնը   

Գլխավոր և առաջատար խմբերին հավասարեցված պաշտոններ

Գլխավոր խմբի պաշտոններ  

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր հարկադիր կատարողի oգնական

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետ

 

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր հաշվապահ

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետ      

 

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի oգնական

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային բաժնի պետ

Առաջատար խմբի պաշտոններ  

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի բաժինների գրասենյակի պետ    

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության բաժանմունքի պետ

 

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի բաժինների հաշվապահության ավագ հաշվապահ             

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավագ հարկադիր կատարող                 

 

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի հաշվապահ

Դատական ակտերի հարկադիր  կատարումն ապահովող  ծառայության կենտրոնական  մարմնի առաջատար խորհրդատու

 

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային բաժնի հաշվապահ

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարող»: