«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11806155
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
28 ապրիլի 2006 թ. |
N 471-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշմամբ հաստատված լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգի 8-րդ կետի «ա» ենթակետը և 24-րդ կետը,
Հրամայում եմ՝
Հաստատել՝
ա) աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի,
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող աուդիտորի որակավորման վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
Նախարար |
Վ. Խաչատրյան |
Հավելված N 1 |
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ- աուդիտորների որակավորման հանձնաժողովի նախագահ պրն ____________________________ (նախարարի տեղակալի անունը, ազգանունը) _______________________________
_____________________________-ից (դիմողի անունը, հայրանունը, ազգանունը) |
Դ Ի Մ ՈՒ Մ աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու Աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու համար Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. փետրվարի 3-ի N 123-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման կարգի 8-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, որոնց ամբողջականությունը և արժանահավատությունը հավաստիացվում է իմ կողմից: Խնդրում եմ թույլատրել ինձ՝ մասնակցելու աուդիտորների որակավորման քննությանը: | |||
___________________________________________________________ (դիմողի ծննդյան ամսաթիվը, ծննդավայրը) ___________________________________________________________ (հաշվառման վայրը) ___________________________________________________________ (քաղաքացիությունը, անձնագրի N, ում կողմից է տրված և երբ) ___________________________________________________________ (բնակության վայրը, հեռախոսի համարը)
Առդիր՝ «___» թերթ:
Գրանցման N ____ (դիմողի կողմից չի լրացվում) |
(1-ին հավելվածը փոփ. 27.06.08 թիվ 540-Ն)
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| ||||||||
(աուդիտորի քաղաքացիությունը, անձնագրի N-ը)
|
(2-րդ հավելվածը փոփ. 27.06.08 թիվ 540-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.03.2012, թիվ 227-Ն | 13.04.2012, N 471-Ն | |
27.06.2008, թիվ 540-Ն | 25.07.2008, N 471-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|