Գլխավոր տեղեկություն
Համար
N 95-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.04.15/12(286) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
21.03.2008
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 մարտի 2008 թ.
ք. Երևան

 

N 95-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍԱՄՆՈՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԾ N 00013 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2008 թվականի մարտի 18-ի N 4/4 եզրակացությունը.

Ուժը կորցրած ճանաչել «ՍԱՄՆՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված «Հայաստանի Հանրապետությունում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման» գործունեության ՏԾ N 00013 լիցենզիան և լիցենզիայի 9 (ինը) ներդիրները։

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Ա. Մանուկյան