Basic information
Number
N 629-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.06.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.06.20/31(555) Հոդ.741
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.05.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.06.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
07.06.2007
Effective date
21.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2007 թվականի N 629-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1530-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելու մասին» N 1474-Ն որոշման N 1 հավելվածի`

1) ցանկի 17-րդ կետում «կենսատեխնոլոգիայի» բառը փոխարինել «միկրոբիոլոգիայի» բառով.

2) ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34-րդ կետով.

«34. Հանրապետական գիտաբժշկական գրադարան»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մի շարք կազմակերպություններ վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1474-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1530-Ն որոշման`

1) 2-րդ կետի առաջին պարբերությունը, 3-րդ կետը, 4-րդ կետի առաջին պարբերությունը «կազմակերպություն» բառից հետո լրացնել «, կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «Է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային» բառերով.

2) 3-րդ կետում «կենսատեխնոլոգիայի» բառը փոխարինել «միկրոբիոլոգիայի» բառով.

3) 7-րդ կետը «կանոնադրական կապիտալով» բառերից հետո լրացնել «բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 2
Երևան