ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 մարտի 2008 թ. |
|
N 145-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Կիրհամսեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգի» 4-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի 2008 թ. մարտի 20-ի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Կիրհամսեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցում իրականացնելու` առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքով, առկա ուսուցմամբ, 2 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 30 տեղով` «B կարգի տրանսպորտային միջոցների վարորդների պատրաստման», ընդունելության սահմանային 30 տեղով` «D կարգի տրանսպորտային միջոցների վարորդների պատրաստման», ընդունելության սահմանային 30 տեղով` «E կարգի տրանսպորտային միջոցների վարորդների պատրաստման», 3 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 75 տեղով` «BC կարգի տրանսպորտային միջոցների վարորդների պատրաստման» լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը և հսկողությունը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
L. Մկրտչյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|