ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
21 մարտի 2008 թ. N 33-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Սալեքս Գրուփ» ՍՊԸ փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու ԵՎ «Ալեքս Գրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին կետով, 37 հոդվածի 7-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ կետի 11-րդ բաժնի 1-ին ենթակետով, ՀՀ մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 22.06.2002 թ. թիվ 844 որոշմամբ հաստատված «Մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեությունների լիցենզավորման կարգի» 3-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Դադարեցնել «Սալեքս Գրուփ» ՍՊԸ փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի գործողությունը։
2. Հիմք ընդունելով ՀՀԿԱ մաքսային պետական կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 12.03.08 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի եզրակացությունը, բավարարել «Ալեքս Գրիգ» ՍՊ ընկերության 10.03.08 թ. գրությամբ ներկայացված փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի հայտը և «Ալեքս Գրիգ» ՍՊ ընկերությանը տրամադրել փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա՝ ք. Երևան, Շրջանային փող. 102/3 հասցեում։
Նախագահ |
Ա. Ավետիսյան |