Գլխավոր տեղեկություն
Համար
N 26-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.04.15/9(127) Հոդ.171
Ընդունող մարմին
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ընդունման ամսաթիվ
04.03.2003
Ստորագրող մարմին
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 ապրիլի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 10303097

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 մարտի 2003 թ.
ք. Երևան

  N 26-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՓԱՅՏԵ-ՔԻՄԻԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՊՂՆՁԻ ԵՎ ՊՂՆՁԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՅԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշման համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող քիմիական արտադրանքի, հանքային պարարտանյութերի, փայտե-քիմիական ապրանքների, պղնձի և պղնձի խտանյութի տեղափոխման և պահպանման ժամանակ գոյացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը» (հավելվածը կցվում է):

2. Նախարարության ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչությանը տասնօրյա ժամկետում «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող քիմիական արտադրանքի, հանքային պարարտանյութերի, փայտե-քիմիական ապրանքների, պղնձի և պղնձի խտանյութի տեղափոխման և պահպանման ժամանակ գոյացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը» ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` համաձայնեցման և ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Մալխասյանին:

 

Նախարար՝

Կ. Ճշմարիտյան

 

Համաձայնեցված է
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության պետ
________________ Ե. Զախարյան
04. 03. 2003 թ.

 

Հաստատված է
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարար
___________ Կ. Ճշմարիտյան
04. 03. 2003 թ. հրաման N 26-Ն

 

Չ ա փ ե ր

 

Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի (բնական) կորստի

 

Ընդհանուր դրույթներ

 

Սույն նորմատիվ ակտը մշակված է հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածը և սահմանում է որոշ ապրանքների տեղափոխման և պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների թույլատրելի սահմանային չափերը:

 

Չ ա փ ե ր

 

Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի (բնական) կորստի

 

1. Քիմիական արտադրանքի պահպանման ժամանակ բնական կորստի չափեր

 

Արտադրանքի անվանումը Բնական կորստի նորմի չափման միավորը Բնական կորստի չափը
Մրջնաթթու կգ/մ3 0,23

 

2. Հանքային պարարտանյութերի պահպանման և ավտոտրանսպորտով տեղափոխելուց բնական կորստի չափեր

 

Պարարտանյութի անվանումը Բնական կորստի չափերը (% ընդհանուր ապրանքի զանգվածից)
ավտոմեքենայով տեղափոխելուց
սելիտրա ամոնիակի, կարբամիդ, ամոնի-նատրիի սուլֆատ 0,05
պրեցիպիտատ, կալիի սուլֆատ, ամոֆոս, դիամոնիֆոսֆատ, սուպերֆոսֆատ հատիկավոր ապատիտի կոնցենտրատից առանց ավելացումի և մանրամասնիկի ավելացումով, սուպերֆոսֆատ կրկնակի մանրամասնիկի, նիտրոֆոս 0,05
նիտրոֆոսկա, նիտրոամոֆոս 0,05
հանքային պարարտանյութ պինդ հատիկավոր-բոլոր տեսակի կարբամիդ 0,05
ամոնիի սուլֆատ, նիտրոֆոսկա 0,15
սուպերֆոսֆատ հատիկավոր ապատիտի կոնցենտրատից առանց ավելացումի և մանրամասնիկի ավելացումով, սուպերֆոսֆատ ամոնիզացված կրկնակի հատիկավոր, ամոֆոս, նիտրոֆոս, ազոֆոսկա, դիամոնֆոսֆատ, դիամոֆոսկա 0,25
քլորիդի կալի, կալիի աղ, կալինիտ, կալի-մագնիի կոնցենտրատ, կալի-մագնեզիա 0,15
ֆոսֆորի ալյուր 0,25

 

3. Հանքային պարարտանյութերի երկաթուղով տեղափոխելուց բնական կորստի չափեր

 

Բեռների անվանումը տարիֆային նոմենկլատուրայով Բնական կորստի չափերը (% ընդհանուր ապրանքի զանգվածից)
քիմիական և հանքային պարարտանյութ 0,09
ամոնիակի ջուր 0,07
միներալ պարարտանյութեր (ազոտի, կալիի) բացված տարայի մեջ, փակ վագոններում առանց տարաների և հատուկ վագոններում տեղափոխվող 0,33
միներալ պարարտանյութեր (ֆոսֆատի) բացված տարայի մեջ, փակ վագոններում առանց տարաների և հատուկ վագոններում տեղափոխվող 0,45

 

4. Փայտե-քիմիական ապրանքների մեկ տարուց ավելի պահպանման ժամանակ բնական կորստի չափեր

 

Հումքի անվանումը Պահման մեթոդը Բնական կորստի չափերը (% ընդհանուր պահված ծավալի համեմատ ամեն ամիս պահելուց)
Սկիպիդար ռեզերվուարներում 0.075
Պիխտայի յուղ ռեզերվուարներում 0.075
Էֆիր բուտիլային քացախաթթու (բուտիլացետատ) ցիստեռններում 0.065
Քացախաթթու փայտե-քիմիական սննդային ցիստեռններում 0.015
Ձյութ փայտե տերևային հանքատեսակ մետաղական փակ տարողությունում 0.025
Ինգիբիտոր փայտե-ձյութե հորիզոնական ցիլինդրական ցիստեռնում 0.015
Ածուխ բնափայտի ռետորային բաց տիպի բունկերներում 200 խոր. մետր տարողությունով 0.1

 

5. Բամբակյա շրոտի պահպանման ժամանակ բնական կորստի չափեր

 

Ապրանքի անվանումը Պահման ժամկետը Բնական կորստի չափերը (% ընդհանուր զանգվածից)
Բամբակյա շրոտ մինչև 3 ամիս 0,29

 

6. Պղնձի և պղնձի խտանյութի տեղափոխման և պահմանման ժամանակ բնական կորստի չափեր

 

Հումքի անվանումը և նորմի տեսակը Բնական կորստի չափը (% առաքվող խտանյութի խմբաքանակից)
Պղնձի խտանյութ փոշիատիպ (85%-80%) բաց վիճակում առանց թաղանթային ծածկույթի  
Մեխանիկական բարձում ավտոմեքենաների մեջ և բեռնաթափում 0,6
Տեղափոխումը ավտոմեքենաներով 0,4
Բարձում վագոնների մեջ և տեղափոխում երկաթգծով 0,6
Բեռնաթափում վագոններից և բարձում ծովային տրանսպորտ 0,7
Բաց պահեստներում պահեստավորման ժամանակ 0,1-0,35