ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
3 մայիսի 2006 թ. |
N 290-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵրԵՎանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով, բակալավրի որակավորման աստիճանով (հնգամյա տԵՎողությամբ), հեռակա ուսուցմամբ մի շարք մասնագիտությունների գծով գործունեության թույլտվության մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության եզրակացությունը`
հրամայում եմ.
1. «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ բարձրագույն կրթական ծրագրով, բակալավրի որակավորման աստիճանով (հնգամյա տևողությամբ), հեռակա ուսուցմամբ, ընդունելության սահմանային 25 տեղով՝ 0601- «Տեսական տնտեսագիտություն», ընդունելության սահմանային 25 տեղով՝ 0602- «Աշխատանքի տնտեսագիտություն», ընդունելության սահմանային 25 տեղով՝ 0603- «Բնության օգտագործման տնտեսագիտություն», ընդունելության սահմանային 25 տեղով՝ 0604- «Ֆինանսներ և վարկ», ընդունելության սահմանային 25 տեղով՝ 0605- «Հաշվապահական հաշվառում և աուդիտ», ընդունելության սահմանային 25 տեղով՝ 0606- «Համաշխարհային տնտեսագիտություն», ընդունելության սահմանային 25 տեղով՝ 0607- «Ազգային տնտեսագիտություն», ընդունելության սահմանային 25 տեղով՝ 0608- «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ ճյուղերի)», ընդունելության սահմանային 25 տեղով՝ 0610- «Պետական մունիցիպալ կառավարում», ընդունելության սահմանային 25 տեղով՝ 0611- «Կառավարում», ընդունելության սահմանային 25 տեղով՝ 0614- «Առևտուր (կոմերցիա)», ընդունելության սահմանային 25 տեղով՝ 0615- «Շուկայաբանություն (մարքեթինգ)», ընդունելության սահմանային 25 տեղով՝ 0616- «Ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն», ընդունելության սահմանային 25 տեղով՝ 0617- «Վիճակագրություն», ընդունելության սահմանային 25 տեղով՝ 0618- «Մաթեմատիկական մեթոդներ և գործառությունների հետազոտություն տնտեսագիտության մեջ», ընդունելության սահմանային 25 տեղով՝ 0619- «Մաքսային գործ», ընդունելության սահմանային 25 տեղով՝ 0624- «Ապահովագրական գործ», ընդունելության սահմանային 25 տեղով՝ 0625- «Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում», ընդունելության սահմանային 25 տեղով՝ 0626- «Բիզնեսի կազմակերպում» մասնագիտությունների գծով գործունեության թույլտվություն։
2. Նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը՝ սույն հրամանից բխող լրացում և փոփոխություն կատարել «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության լիցենզավորված կրթական ծրագրերի և մասնագիտությունների ցանկում։
Ս. Երիցյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.04.2008, N 274-Ա/Ք | 26.04.2008, N 290-Ա/Ք |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|