Գլխավոր տեղեկություն
Համար
N 1514-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.10.2007-01.11.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.11.15/31(271) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.10.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 հոկտեմբերի 2007 թվականի N 1514-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱԲՈՎՅԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊՓԲԸ-Ի ԵՎ «ԱԲՈՎՅԱՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ԱԲՈՎՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշումը,

 

Հրամայում եմ`

 

1. «Աբովյանի հիվանդանոց» ՓԲԸ-ին և «Աբովյանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ին 2003 թվականի հոկտեմբերի 23-ին տրված թիվ Կ-XX-000330, 2003 թվականի սեպտեմբերի 1-ին տրված թիվ Կ-XX-000234, 2007 թվականի հունվարի 24-ին տրված թիվ Կ-XX-000909, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները վերաձևակերպել «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անունով:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայում անվանափոխության վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:


Նախարար`

Հ. Քուշկյան