Գլխավոր տեղեկություն
Համար
N 1656-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.03.03/6(280) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.11.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 նոյեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 1656-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

 

Հրամայում եմ`

 

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

 

«Եսայան Թամարա» ՍՊԸ 

դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ) (դրական)

 

Ա/Ձ Վոլոդյա Մանուկյան

դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ) (դրական)

 

Ա/Ձ Նորայր Գևորգյան

դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ) (դրական)

 

«Աստրադենտ» ՍՊԸ

բժշկական օգնություն և սպասարկում

(դրական վերապահում)

 

«Է.Լ.Ի.Ա.» ՍՊԸ

բժշկական օգնություն և սպասարկում

(դրական վերապահում)

 

«Ձորաղբյուրի ԱԱՊԿ» ՓԲԸ

բժշկական օգնություն և սպասարկում

(դրական վերապահում)

 

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

բժշկական օգնություն և սպասարկում

(դրական վերապահում)

          

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիզենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացություններին համապատասխան.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:

 

Նախարար`

Հ. Քուշկյան

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ց Ա Ն Կ

 

 (ՀՀ առողջապահության նախարարի 05.11.2007 թ. N 1656-Ա հրաման)

 

Հ/հ

Ֆիզ. անձ (անունը, ազգանունը) իրավ. անձ (անվանումը)

Ֆիզ. անձ՝ բնակության վայրը իրավ. անձ՝ գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Գրանց-ման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման
 վայրը

Գործողու-
թյան ժամկետը

1

«Եսայան Թամարա» ՍՊԸ

ք. Երևան, Մանանդյան 17շ., բն. 2

Կ-XX-001083

05.11.07

385

Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

ք. Երևան, Մանանդյան 17 շ., թիվ 2

անժամկետ

2

Ա/Ձ Վոլոդյա Մանուկյան

Սյունիքի մարզ, ք. Մեղրի, Փարամազի 32/19

Ա-XX-000419

05.11.07

374

Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

ք. Մեղրի, Ադելյան փող.

անժամկետ

3

Ա/Ձ Նորայր Գևորգյան

ք. Երևան, Շիրազի փող., շ. 20, բն. 19

Ա-XX-000420

05.11.07

361

Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

ք. Երևան, Աբովյան 58, թիվ 58/3

անժամկետ

4

«Աստրա-դենտ» ՍՊԸ

ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փող., թիվ 64ա

Կ-XX-001060

05.11.07

386

Բժշկական օգնություն և սպասարկում (Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական)

ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փող., թիվ 64ա

անժամկետ

5

«Է.Լ.Ի.Ա.» ՍՊԸ

ք. Երևան, Սարյան փող., շ. 24, բն. 9

Կ-XX-001058

05.11.07

363

Բժշկական օգնություն և սպասարկում (նյարդաբանական, ֆիզիոթերապևտիկ, վերականգնողական, ֆունկցիոնալ ախտորոշիչ /ուլտրաձայնային, էլեկտրասրտագրություն/)

ք. Երևան, Հր. Ներսիսյան փող., թիվ 12/6

անժամկետ

6

«Ձորաղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ

Կոտայքի մարզ,
գ. Ձորաղբյուր

Կ-XX-001059

05.11.07

398

Բժշկական օգնություն և սպասարկում (ընտանեկան բժշկություն)

Կոտայքի մարզ,
գ. Ձորաղբյուր

անժամկետ

7

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

ք. Կապան,
Մ. Ստեփանյան 13

Կ-XX-001061

05.11.07

405

Բժշկական օգնություն և սպասարկում (հեմոդիալիզական)

ք. Կապան,
Մ. Ստեփանյան 13

անժամկետ