ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 հոկտեմբերի 2007 թվականի N 1515-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿԱՊԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԲԸ-Ի, «ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի ԵՎ«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈԻԼՈԶԱՑԻՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ» ՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշումը,
Հրամայում եմ`
1. «Կապանի հիվանդանոց» ՓԲԸ-ին, «Կապանի տարածքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ին և «Կապանի մարզային հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ին 2003 թվականի հոկտեմբերի 23-ին տրված թիվ Կ-XX-000338, 2005 թվականի ապրիլի 29-ին տրված թիվ Կ-XX-000675, 2003 թվականի օգոստոսի 12-ին տրված թիվ Կ-XX-000215, 2006 թվականի սեպտեմբերի 7-ին տրված թիվ Կ-XX-000826 և 2006 թվականի հունվարի 25-ին տրված թիվ Կ-XX-000745 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները վերաձևակերպել «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անունով:
11. Դադարեցնել «Կապանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000338, N Կ-XX-000675, «Կապանի տարածքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000215, N Կ-XX-000826 և «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000745 լիցենզիաների գործողությունը։
(11 կետը լրաց. 31.10.07 N 1631-Ա)
12 . «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Կապանի հիվանդանոց», «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր», «Կապանի տարածքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000338, N Կ-XX-000675, N Կ-XX-000215, N Կ-XX-000826, N Կ-XX-0003745 բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:
(12 կետը լրաց. 31.10.07 N 1631-Ա)
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
21. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.
(21 կետը խմբ. 31.10.07 N 1631-Ա)
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |