ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 նոյեմբերի 2007 թ. |
N 1750-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«777 ՈՒՆԻՎԵՐՍԱՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը,
1) բացակայում է գործիքների ախտահանման համար առանձնացված սենյակ և համապատասխան սարքավորումներ, իսկ ներկայացված մետաղյա ստերիլիզատորը աշխատանքային վիճակում չէ,
2) բացակայում է հիվանդների հիվանդության պատմագրեր (և կամ ամբուլատոր քարտեր), դրանց փոխարեն բուժօգնություն ստացած հիվանդների տվյալները գրանցվում են մատյաններում,
3) բացակայում են հիվանդասենյակները, հերթապահ բուժքրոջ կետը, ինչը չի բխում ՀՀ կառավարության 05.12.2002 թ. N 1936-Ն որոշման պահանջներից, համաձայն որի ակնաբուժական կարող է համարվել միայն 30 մահճակալ ունեցող բաժանմունքը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2002 թվականի դեկտեմբերի 13-ին «777 Ունիվերսամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000114 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.
3) «777 Ունիվերսամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|